Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան
«Արար» հիմնադրամի համահիմադիր Մանուկ Հերգնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մղձավանջը եղելություն դարձավ․․․․
Աշխարհը․․․․
- Ռուսաստան- Թուրքիա/Ադրբեջան հերթական պատմական ցինիկ գործարքը կատարվեց ի հաշիվ Արցախի։ Ընդ որում, դա Ռուսաստանի երկարաժամկետ շահին հակառակ է, սակայն այն այնպիսի վիճակում է, երբ նախընտրում է կարճաժամկետ շահը։
- Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում։ Նույնիսկ հակառուսական կղզյակի վերածված Հայաստանը չի հակակշռի այն մեծաթիվ աշխարհաքաղաքական, էներգետիկ և լոգիստիկ շահերը, որն Արևմուտքն ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
- Թուրքիան և Ադրբեջանը զգացել են պատմական պահի առավելությունները և, հետևողականորեն սեղմում են օղակը։ Հաջորդ թիրախը Սյունիքն է և ապա՝ մնացած Հայաստան։
- Միջազգային հանրությունը․․․․ չկա նման բան։
Մենք․․․
- Մենք անմասն դիտեցինք, թե ինչպես հայրենիքի մի մասը կորսվում է, հայրենակիցները բնաջնջվում։ Թեպետ այս անգամ ունեինք պետություն։ Սա մեզ համար անջնջելի խարան է լինելու սերունդների առջև, ինչպիսին էլ ոչ չլինեին քաղաքական հանգամանքները։
- Վերածվեցինք նորից միայն խղճահարություն հարուցող և արտաքին ուժերից գթություն հայցող, բայց ոչ ուժով իր իրավունքը պարտադրող հանրույթի։
- Իշխանության քաոսային քաղաքականությունը և «խաղաղության» օրակարգը բերել են միայն միակողմանի զիջումների․
o Արցախի ամբողջական կորուստ
o Հայաստանի սուվերեն տարածքի կորուստ ( «Սև լճի 30% համար հո պատերազմ չենք անի․․․»)
o Հայաստանի ինքնիշխանության էական նվազում՝ դարձնելով աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտ
o Երկրի անվտանգային համակարգի վերակառուցման ձախողում
o Սեփական իշխանության պահպանմանը բացարձակ գերապատվություն հաճախ ի վնաս արտաքին քաղաքական օգուտների (օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության վերջին խորհրդի նիստին ընդառաջ արված հայտարարությունը)
Անելիքը․․․․
- Համապարփակ ինքնապաշտպանության կազմակերպում, որը ենթադրում է որ այն կազմակերպվում է ոչ միայն սահմանափակ բանակային ուժերի, այլ ամբողջ հասարակության միջոցով։ Այս հայեցակարգի ներքո թշնամու զսպման մեխանիզմ է դառնում, ոչ այնքան սպառազինությունը, որքան հասարակության պատրաստակամությունը դառնալու «անմարսելի»։ Նման մոտեցումը կիրառել են մի շարք փոքր երկրներ՝ Սինգապուր, Ֆինլանդիա, Շվեյցարիա։
- Սրա հիման վրա Հայաստանը որպես ինքնուրույն ուժային գործոնի ձևավորում, որը հնարավորություն կտա դիվանագիտության մեջ օբյեկտից վերածվել սուբյեկտի և բազմաշերտ անվտանգային համագործակցություններ ձևավորել։
- Այս երկուսի իրագործումը իրատեսական է միայն կարող իշխանության առկայության պարագայում, որը հասարակության զգալի մասին հույս է ներշչում (վստահության մասին այլևս շքեղություն է խոսել)։ Բայց դրա ձևավորումը տեղի չի ունենա հակառակորդ ուժերից որևէ մեկի «հաղթանակի» պարագայում։ Միակ տարբերակը պայմանավորվելն է։ Նույնիսկ ոխերիմ թշնամիները կարողանում են պայմանավորվել։ Առավել ևս դա պետք է հնարավոր լինի միևնույն խորտակվող նավում գտնվողների համար։ Բայց ակնհայտ է, որ գործող քաղաքական ուժերը այդ կարողությունը չունեն։ Երևի թէ գործընթացի «մերանը» կարող են դառնալ հասարակական և մասնագիտական ուժերը, որոնք ստիպված են լինելու գործելու։ Երևի․․․




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան