Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Քաղաքականություն

Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը

Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես ՀՀ անկախության և ինքնիշխանության համար անխոնջ պայքարող մարտիկ։ Նույնիսկ հայտարարել է անկախության ինչ-որ շարժում առաջնորդելու մասին: Սա, իհարկե, մտահոգիչ է, որովհետև ինչին նա դիպչում է, անմիջապես ավիրում է: Բայց և զարմանալի էլ չէ. իրեն Հիսուսի հետ համեմատելուց հետո անկախության «առաջնորդն» ի՞նչ է, որ չհայտարարի: Մյուս կողմից՝ այս թեման նա թմբկահարում էր նաև ընդդիմադիր եղած ժամանակ: Օրինակ՝ երբ պատգամավոր էր, պահանջում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ նշելով, որ Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակվել, իսկ ԵԱՏՄ-ն ամենաթանձր ամպն է։ Ընդ որում, ընդգծում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի շահերից չի բխում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵԱՏՄից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելք» դաշինքի նախագծի քննարկման ժամանակ նա առանձնահատուկ կոշտ էր արտահայտվում այդ կառույցի մասին. «Ամբողջ օրը ասում ենք ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար է, մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի»,- ընդգծում էր նա։ Ու այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը հանուն Հայաստանի ինքնիշխանության կտրուկ քայլերի է ընդունակ։

Բայց երբ իշխանության եկավ, իներցիայի ուժով շարունակեց «ինքնիշխանության պաշտպանության» իր գիծը, բայց լրիվ փաշինյանաբար. մի կողմից՝ սկսեց տնտեսական առումով կարևորել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության նշանակությունը, իսկ մյուս կողմից էլ տորպեդահարել ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը՝ օրինակ՝ ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մինչև հիմա նա քննադատում է ՀԱՊԿ-ին, բայց դրա հետ մեկտեղ, կարևորելով այս կազմակերպության նշանակությունը, դուրս չի գալիս դրա շրջանակներից՝ չնայած նաև չի բացառում դուրս գալը։ Ու իշխանության համակիրներից շատերն էլ զմայլվում են, թե ինչ «հզոր» վարչապետ ունեն, որ ՀԱՊԿ-ի «պորտը տեղն է դնում»։

Մյուս կողմից էլ ուշագրավ է, որ եթե Հայաստանի ինքնիշխանությունը ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանի կողմից դիտակվում էր միայն միջազգային կազմակերպությունների անդամակցության տեսանկյունից, ապա հիմա Հայաստանի ինքնիշխանությունը նա դիտարկում է Սնուփ Դոգի համերգի կոնտեքստում. այդ համերգը պետք է ցույց տար, որ Հայաստանը դեռ կա։ Ճիշտ է՝ յուրաքանչյուր ելույթում նա խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց ՀՀ ինքնիշխանությանն ամենամեծ վնասը հենց ինքն է հասցրել։ Արցախը հայաթափված է թշնամու կողմից, իսկ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ, և մեծ է հավանականությունը, որ նոր ագրեսիայի արդյունքում հակառակորդը կարող է խորանալ ՀՀ տարածքում։ Դե, քանի որ Փաշինյանը պատրաստ չի կռվել Սև լճի 30 տոկոսի կամ Սյունիքի սարերի համար, որտեղ տարվա կեսը ձյուն է, ապա մյուս տարածքների համար ինչո՞ւ պետք է կռվի։

Իշխանականներն էլ նրան ընդօրինակելով պնդում էին, թե անկլավները ամայի տարածքներ են՝ նկատի ունենալով, որ դրանց համար պետք չէ պայքարել։ Ու եթե հանկարծ Ադրբեջանը Հայաստանից նոր տարածքներ բռնազավթի, Փաշինյանը կրկին կխաղարկի նախկիններին մեղադրելու իր հին խաղաթուղթը։ Օրինակ՝ կհայտարարի, թե նախկիններն էին, որ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» էին խոստացել, իսկ ինքը հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հանուն իր աթոռի Փաշինյանը պատրաստ է մի կողմից տարբեր հիմնավորումներ բերել դավադիր ուժերի մասին, թե նրանք էին, որ իր մեջքից հարվածեցին, երկիրը տարան դեպի պարտության ու թուլացման, նույնիսկ քննիչ հանձնաժողով կստեղծվի, ամիսներով կաշխատի, քրեական գործեր կհարուցվեն, բայց մյուս կողմից էլ՝ նա կտոր առ կտոր կզիջի ՀՀ տարածքներն ու ինքնիշխանությունը։

Դե, նա արդեն հմտացել է այն հարցում, թե ինչպես կարելի է անընդհատ զիջել, կապիտուլ յացիաներ ստորագրել, հակառակորդի ջրաղացին ջուր լցնել, լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական հավակնությունները, խայտառակ պարտությունը ներկայացնել որպես իրավիճակից լավագույն ելք։ Դրա համար էլ հայտարարում էր, թե հպարտանում է պարտությամբ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը միջազգայնորեն հեղինակազրկվել է ու դադարել հայկական պետականության շահերը սպասարկելուց։ Ուստի, դժվար է պատկերացնել, որ նա այսքանից հետո որևէ կերպ ընդունակ է բանակցությունների ընթացքում Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության համար հարց լուծել։ Նա ընդամենը պահանջներ ընդունող ու հանրությունից գաղտնի իրեն պարտադրված փաստաթղթեր ստորագրող է։ Եվ պատահական չէ, որ թուրքական և ադրբեջանական մամուլում Փաշինյանի իշխանությունը ներկայացվում է իրենց ուղարկված ճակատագրի նվեր կամ պարգև։

Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Փաշինյանի իշխանությանը հանկարծ վտանգ չսպառնա, ու նա մնա իր տաքուկ աթոռին մինչև հայկական պետականության վերացումը։ Ու երևի թե պատահական չէ, որ Բաքուն ձերբակալում և հատուկ թիրախավորում է հատկապես այն անձանց ու գործիչներին, ովքեր Փաշինյանի ընդդիմախոսներն են։ Իսկ Փաշինյանն իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու համար «պատերազմ է հայտարարել» ՀՀ ինքնիշխանության հիմնական ատրիբուտներին։ Ռևիզիոնիստի նման նա մի կողմից քննադատում է ՀՀ օրհներգը, զինանշանը, Անկախության հռչակագիրը, իսկ մյուս կողմից փորձում է կառուցել իր երազած «խաղաղության դարաշրջանը», որի դեպքում հայ ժողովուրդը կհամակերպվի ապրել ստորացված վիճակում՝ կորցնելով իր ինքնիշխանությունը։

Եթե Փաշինյանն իրականում ՀՀ ինքնիշխանության մասին մտածող լիներ, ապա վաղուց արդեն հրաժարական տված կլիներ։ Բայց նրա ուշադրության կենտրոնում միայն նեղ անձնական շահերն են։ Հենց սկզբից էլ այդպես է եղել, դրա համար էլ նա իշխանության գալուց առաջ հատուկ շեշտում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Հիմա, կարծես, փոխվել է կոնտեքստը. «Կա՛մ ես կմնամ վարչապետ՝ թքած ունենալով ժողովրդի ու երկրի ապագայի վրա, կա՛մ... ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ