Քաղաքական գործոնը դուրս է մղվում Երևանի ավագանուց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում թեկնածուներից Տիգրան Ավինյանն ամեն ինչ արեց՝ ընտրություններն ապաքաղաքականացնելու և մունիցիպալ հարթություն տեղափոխելու համար: Այդ «մեթոդին» աջակցեցին մերձիշխանական այլ ուժեր ևս: Սա՝ այն դեպքում, երբ հիմնական ընդդիմադիր ուժերն առաջին պլան էին մղում քաղաքական գործոնը, ի մասնավորի՝ ամբողջական իշխանափոխության գաղափարը:
Սակայն թե՛ հոկտեմբերի 10-ին ընդառաջ հետընտրական զարգացումները, թե՛ այն հանգամանքը, որ իշխանափոխության կուլմինացիան տեղափոխվեց հրապարակ, սակայն նորից արդյունք չտվեց, արդեն բուն ավագանու առաջին նիստը և վերջինիս հետագա գործունեությունն, ըստ էության, դարձնում են ապաքաղաքական, այսինքն՝ առավելապես մունիցիպալ: Առավել ևս, որ ավագանու կազմ անցած երկու ուժերը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, հայտարարել են, որ առաջին նիստին չեն մասնակցելու: Ըստ այդմ, առավել ևս առկա իրողությունների ֆոնին, այլևս երկրորդական է դառնում, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ, թեկուզ պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ այդ պաշտոնը կստանձնի Տիգրան Ավինյանը:
Ավելին, հաշվի առնելով, որ ընտրվելուց հետո մեկ տարի նրան չեն կարող անվստահություն հայտնել, ստացվում է, որ առնվազն մեկ տարի քաղաքական գործոնը բացարձակ դուրս է մղվում Երևանի ավագանու նիստերից, իսկ եթե, ի տարբերություն իշխանական ողջ համակարգի, Ավինյանին մեկ տարում հաջողվի, ինչպես ասում են, գոնե աշխատել, ապա գուցե մեկ տարի հետո էլ Երևանի ավագանին մնա սոսկ մունիցիպալ հարթության մեջ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել