Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Քաղաքականություն

Ո՞նց եք դուք կարողանում գլուխներդ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...

Դուք կարողանո՞ւմ եք քնել: Գիշերները շուռումուռ չեք գալ ի՞ս: Համաչա՞փ եք շնչում: Գլուխներդ կարողանո՞ւմ եք դնել բարձին: Ո՞նց: Ո՞նց եք դուք՝ Արցախն աղետած, Հայաստանը կորստյան տանող ոչ բարով իշխանավորներդ կարողանում գլուխներդ հանգիստ դնել բարձին, ախր, ո՞նց, էլի...

Գիշերները, որ գլուխներդ դնում եք բարձին, «Դեդո-Բաբոն» երազում ձեզ չեն այցելո՞ւմ: Երազում ձեզ չեն այցելո՞ւմ ադրբեջանական հրոսակի կողմից մասնատված ու հոշոտված արցախցի հայ երեխաները, չեն հարցնո՞ւմ, թե՝ Նիկոլ Փաշինյան, այս ինչե՜ր ես ասում, թե՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում: Տիրազրկված շներին ու անտերացած չորքոտանիներին թողնված դատարկուն Ստափանակերտի տեսարանները երազում ձեր աչքի առաջ չեն գալի՞ս: Իրենց տները կեղտակուր թշնամուն չթողնելու համար այրող Մարտակերտի բնակիչները ձեզանից այդ երազներում հաշիվ չեն պահանջո՞ւմ:

Գոնե երազում... Մեկը գրել էր. «Հաթերք գյուղի մերձակայքում, ճամփեզրին, դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը, ձեռքին ինչ-որ բան պահած, ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետևից... Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»:

Նիկոլ Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես: Սա դու չես գրե՞լ... 2019 թվականի նոյեմբերի 9-ին (ճակատագրի ինչպիսի՜ ծաղր): Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գիտե՞ս, որ Հաթերքը մինչև քո՝ վարչապետ դառնալն ու ընթացիկ աղետային պաշտոնավարումը դարերով ոչ մի թշնամի չի կարողացել գրավել: Նիկոլ Փաշինյա՛ն, գոնե գտե՞լ ես այդ հաթերքցի ճամփեզրի մարդուն, որին ոչ թե հուսախաբ ես արել միայն, այլ տնազրկե՛լ ես, Հաթերքազրկե՛լ ես, Արցախազրկե՛լ ես, Հայրենիքազրկե՛լ ես, դարձրել ես հայրենակիցների կամ ուրիշի օգնության հույսին մնացած գաղթական, անտուն, հայրենազրկված փախստական: Ու դու գլուխդ բարձի՞ն ես դնում: Ու ո՞նց այդ հաթերքցու ցավը, որն իբրև թե՝ «տանում էիր», ո՞նց Արցախի կորստի ցավը, մի սուր փուշ դարձած, սիրտդ չի ծակում... Սի՞րտ... ՔՊ-ում գիտե՞ն, թե դա ինչ է: Հայրենի՞ք: Լսե՞լ են: Այն, որ Ակնայում, բերքառատ ու բարեբեր Արցախի նուռը բուռ-բուռ բռնած, հպարտ-հպարտ նկարվում ու ինքնագովազդվում էիք (գիտեք, թե ովքեր), թե՝ «Ակնան իմ հայրենիքն է»:

Էլ ձեր հայրենի՞քը չի: Դուք հայրենիք ունե՞ք, առհասարակ, թե՞ ձերը միայն «տանք, հանգիստ ապրենք»-ի թունավոր փուչիկն է: Սի՞րտ: Գլուխը բարձին դնե՞լ... Ինչի՜ մասին և ում ենք ասում, իսկապես: Հարյուրավոր մարդիկ զոհվեցին միայն սեպտեմբերի 19-ին ու հաջորդող մի քանի օրերին: Նույնիսկ զոհվածների մոտավոր թիվն է անհայտ, էլ չենք ասում՝ զոհերի անունների մասին: Բայց, ախր, դա ինչ-որ վերացական մի տեղում, օտար ու անհայտ մարդիկ չէին: Ախր նրանք դավաճանված ու տասնապատիկ ավելի հրոսակի դեմ մենմենակ թողնված Արցախի պաշտպանության բանակի վերջին մարտիկներն էին: Ախր, Արցախի՝ թշնամական նշանառութան տակ դրված շեների խաղաղ բնակիչներն էին՝ կանայք, ծերեր, երեխաներ: Նրանք, որ զոհվեցին: Աջուձախ և արագորեն աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների ցավակցական կամ այլ հեռագրեր հղող Նիկոլ Փաշինյանն ու նրա նախագահը անգամ չբարեհաճեցին սուգ հայտարարել Հայաստանում: Արցախն ուրացան: Սուգն էլ ուրացան:

Բայց ԱԺ ամբիոնից անհոդաբաշխ գոռգոռում են: Ձեռքի հետ էլ՝ հիմա, երբ իր վարած «քաղաքականության» հետևանքով Արցախն այլևս հայաթափված է, հանձնված թշնամու հրոսակին, «սերը բռնել է»: Մարդկանց հայրենազրկել է ու, թե՝ «Լեռնային Ղարաբաղի մեր սիրելի քույրեր ու եղբայրներ...»: Լո՞ւրջ: Էլ չասենք, որ այդ «սիրելի քույրերին ու եղբայրներին» պետության կողմից տրվող գումարներն այնպիսի պաթոսով ու փիառով են մատուցում, ասես փողը ոչ թե բյուջեից է տրվում, ոչ թե մեր՝ հարկատուներիս հաշվին է տրվում, այլ իրենց գրպանից... Ասես լավություն են անում... Չէ, բայց ո՞նց եք կարողանում գլուխներդ բարձին դնել, ո՞նց այդ բարձը չի այրվում ձեր գլխների տակ: Ինքներդ ձեզ հետ միայնակ մնալիս ո՞նց եք ինքներդ ձեզ հանդուրժում: Ձեզ ավելի ընկալելի, ձեր բառերով ասած՝ «էս ո՞վ եք, վաբշե...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ