Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Փաշինյանը Բիշքեկ չգնաց, Ալիևը՝ Գրանադա, բայց երկուսն էլ կգնան Բրյուսե՞լ, թե՞... Մոսկվա

Վերջին օրերի ու նաև ընթացիկ զարգացումները հետաքրքրական են թե՛ առանձինառանձին, թե՛ ընդհանրության մեջ դիտարկելիս: Պարզապես իրականությունն է չափից ավելի ողբերգական և աղետային, որքան էլ արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության համար ոչ մի ողբերգական բան չի եղել, առավել ևս՝ ամենևին էլ աղետ չէ Արցախի կործանումը՝ որպես իրենց պաշտոնավարման «առաջին հնգամյակի» շառաչուն և ծանրագույն հետևանք: Վերադառնանք զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնեց Գրանադա (հոկտեմբերի 5-ին): Ենթադրվում էր, թե այնտեղ հնգակողմ հայտարարություն կընդունվի, բայց հայտարարությունը եղավ քառակողմ՝ առանց Ալիևի:

Այդ հայտարարությունը հռչակվեց նրանով, որ Փաշինյանը ևս մեկ անգամ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ստորագրած թղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այդ թվում՝ «անկլավները», այդ թվում՝ Արցախը, մնացածն էլ՝ ինքը գիտե: Սա, բնականաբար, մեծ վրդովմունքով ընդունվեց, գոնե՝ սոցցանցային ու լրատվա-վերլուծական հարթակներում: Այնպես, որ շատերն ուշադրություն էլ չդարձրեցին, որ նույն քառակողմ հայտարարության մեջ խոսվում է հետևյալի մասին, օրինակ. «Նրանք (ստորագրողներն, էլի) համաձայնել են Հայաստանին հավել յալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»:

Փաշինյանը նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեց, ու մի համատեղ հայտարարություն էլ այդ հանդիպումից հետո եղավ: Էլի կան ձևակերպումներ, որ հետագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է օգտագործել: Կարող է: Հիմա, երբ այս իշխանությունը կործանել է Արցախը, և կործանման ահռելի սպառնալիքն ուղղակիորեն կախված է Հայաստանի պետականության գլխին, ինչպես ասվում է, շատերի աչքին ոչինչ չի գալիս: Բայց... հետո... մեկ էլ տեսար... Շարունակենք. նախօրեին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը: Այն խիստ ծավալուն է՝ լրագրային հրապարակման մեջ ներկայացնելու համար, բայց, վստահաբար, շատերը հասցրել են որոշակիորեն ծանոթանալ: Նշենք, որ բանաձևը, ընդհանուր առմամբ, կարելի է հայանպաստ համարել, ավելի ստույգ՝ օբյեկտիվ, քանի որ մի շարք պահանջներ են դրվում Ադրբեջանի առաջ, որքան էլ որ դրանք, այսպես ասենք, պատժամիջոցային կամ հարկադրական բնույթ չունեն:

Հասկանալի է, իհարկե, որ եվրոպական կամ նույնիսկ միջազգային կառույցներում, այսպես ասած, «հետողորմյա» հայանպաստ ձևակերպումները կամ բանաձևերը, հենց, օրինակ՝ ԵԽԽՎ նշված բանաձևը ընդունելու վրա Փաշինյանի իշխանության ազդեցությունը կա՛մ չնչին է, կա՛մ խիստ նվազագույն: Պարզ է նաև, որ Արցախի շրջափակման վրա աչք փակելու, Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո «քաղաքակիրթ Արևմուտքն» իր տարածաշրջանային շահերից ելնելով փորձում է Հայաստանին «մխիթարել» նմանօրինակ «թղթե շերեփներով»: Անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին են երբեմն-երբեմն առանձին հայտարարություններ հնչում:

Մինչդեռ, իրատեսներին ակնհայտ է, որ նախ՝ Ալիևի հանցավոր, ահաբեկչական, հակամարդկային ու հակահայ ռեժիմը ամենևին էլ «վատ չի զգում» նման բանաձևերից: Ինչևէ, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հուսով է, որ օրերս Բրյուսելում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում: Այսպես ասած՝ հանդիպեցնել նրանց: Ռուսաստանի մասին: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Փաշինյանը վերջին հարցազրույցում ջանք չէր խնայում՝ ցույց տալու համար (չեղած լսարանի՞ն, Լավրովի՞ն, ո՞ւմ), թե ինչ լավ, ինչ ջերմ հարաբերություններ ունի, օրինակ՝ Պուտինի հետ: Այդ հարաբերությունները, պարզվեց, այնքան «ջերմ» են, որ Փաշինյանը այս օրերին որոշեց Բիշքեկ չմեկնել՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Դրանից առագորեն որոշեց օգտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ցուցադրական սրտնեղելով, թե, ինչ է, շատ կարևոր գործե՞ր ուներ, որ չի եկել: Ապա սկսեց շողոքորթել Ռուսաստանի նախագահ Պուտինին, բարձր գնահատել Ռուսաստանի դերը և այդպես շարունակ:

Ի դեպ, եթե Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Ալիևի՝ Գրանադա չգալն ու հայտարարություն չստորագրելը թույլ է տալիս կասկածել, որ նա իրականում խաղաղություն է ուզում, ապա Ալիևն էլ «աբառոտկա ֆռաց» Փաշինյանի՝ Բիշքեկ չմեկնելու վրա՝ հակադարձելով ուղղակիորեն նույն ֆրազներով, որ նրա չգալը խոսում է այն մասին, որ խաղաղություն չի ուզում: Իսկ երեկ արդեն այս պատմության «թելերը» կամ «պարանները» Բիշքեկում որոշեց ձգել Վլադիմիր Պուտինն անձամբ: Հասկանալի է, Պուտինը «կպավ» Արևմուտքին, որը «ձգտում է խաթարել Ռուսաստանի և դաշնակից-գործընկերների հարաբերությունները», ապա հայտարարեց. «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին (հարաբերությունների կարգավորման)։

Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակարդակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»: Ստացվում է, որ Ալիևը Գրանադա չգնաց, Փաշինյանը՝ Բիշքեկ: Բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսով ավելի շուտ Մոսկվայում հանդիպեն, քան թե Բրյուսելում: Դժվար է միարժեքորեն պնդել, բայց... շատ հնարավոր է: Ավելի ճիշտ՝ նման է դրան...

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ