Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լեւոն Մնացականյանից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ում Ադրբեջանը գերեվարեց եւ ապօրինի կալանքի տակ է պահում, կապ է հաստատել ընտանիքի հետ, ենթադրաբար՝ Կարմիր խաչի միջոցով: Նա կարճ զրույց է ունեցել ընտանիքի անդամներից մեկի հետ, փոխանցել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` չանհանգստանան, ու զրույցն ավարտվել է։ Ընտանիքին մոտ աղբյուրը պատմեց նաեւ, որ հայաստանյան Կարմիր խաչը Մնացականյանի ընտանիքից վերցրել է գեներալի դեղերը, որոնք նա սիստեմատիկաբար ընդունում էր սրտի վիրահատությունից հետո, որ փոխանցի նրան: Փոխանցվել է, թե ոչ` հարազատներին հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մնացականյանի գերեվարման լուրը տարածվեց սեպտեմբերի 29-ին, երբ նա փորձել էր Հակարիի անցակետով անցնել Հայաստան։ Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու մյուս ղեկավարների ձերբակալման մասին, սակայն Մնացականյանի ձերբակալման կադրերն այդպես էլ չեն հրապարակվում, հայտնի չէ նրա գտնվելու վայրը։
Երեկ Գեղամ Մանուկյանն էլ է հայտնել, որ եղբայրը՝ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նույնպես կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ` կարճ հեռախոսազրույց է ունեցել»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան