Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Ucom-ի ֆիքսված ծառայությունները հասանելի են նաև Գավառում

«Յուքոմ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ֆիքսված ցանցը՝ այս տարի կառուցելով այն ոչ միայն Գորիսում, այլև Գավառում։ Այսուհետ նաև Գավառի ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ բաժանորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաների գործարկմամբ կառուցված օպտիկամանրաթելային ցանցի բոլոր առավելություններից։ Գավառցիները նույնպես կկարողանան միավորել իրենց ֆիքսված և շարժական կապի ծառայությունները մեկ փաթեթում և մինչև դեկտեմբերի 31-ը Unity 9000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում ամսական ընդամենը 8000 դրամի դիմաց ստանալ մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210-ից ավելի  հեռուստաալիք, 20 ԳԲ շարժական ինտերնետ, ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման, և 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Ամենամեծ՝ Սուպեր Unity 20000 սակագնային փաթեթին է միացել Գավառի բնակիչ Դավիթ Մուրադյանը, որի ընտանիքը մեկ ընդհանուր փաթեթով 6 ամիս շարունակ անվճար կվայելի մինչև 500 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ, 210+ հեռուստատեսային ալիքներ, այդ թվում՝ 4K որակի և կունենա հնարավորություն ձեռք բերելու հատուկ գին ունեցող մինչև 4 Սուպեր SIM-քարտ՝ շատ րոպեներով ու մեգաբայթերով։ Բացի այդ, Դավթի ընտանիքն ստացել է նաև նորագույն սերնդի Wi-Fi 6 սարք, որը կապահովի տան ինտերնետի ավելի արագ ու սահուն փորձառություն։

«Այսօր կյանքն ստիպում է, որ ընտանիքում լինի թե՛ ինտերնետ կապ, թե՛ հեռախոսակապ, թե՛ հեռուստատեսություն։ Ուրախ եմ, որ Յուքոմը հասանելի է դարձնում մարզերում հենց մարզային Unity-ն», - նշել է Գավառում «Յուքոմի» Սուպեր Unity փաթեթին միացած բաժանորդ Դավիթ Մուրադյանը։

«Մենք խոստացել ենք մեր սիրելի բաժանորդներին, որ այս տարվա ընթացքում «Յուքոմ» ընկերությունն ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով մարզային քաղաքներ։ Դուք ականատեսն եղաք ցանցի կառուցմանը Գորիսում, իսկ հիմա արդեն Գավառում։ Առջևում դեռ շատ քաղաքներ ու աշխատանք կա։ Ընդգծեմ, որ Գավառի մեր ապագա բաժանորդների համար ունենք երկու հատուկ առաջարկ։ Միանալով Unity 7000 կամ Unity 9000 մարզային փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ բաժանորդները 3 ամիս անվճար կօգտվեն ծառայությունից։ Ավելին, Unity 9000-ին 12 ամսով միանալու դեպքում ամսվճարը կկազմի 8000 դրամ 9000-ի փոխարեն: Խորհուրդ եմ տալիս մեր ապագա բոլոր բաժանորդներին միանալ Յուքոմին ու վայելել բոլոր ծառայությունները», - մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Իր՝ Գավառ այցի շրջանակներում Ռալֆ Յիրիկյանն այցելել է նաև Գավառի պետական համալսարան, որի հարյուրավոր ուսանողները հնարավորություն են ստացել հենց իրենց կրթօջախում անվճար օգտվել Ucom-ի գերարագ ինտերնետից, որն առկա է համալսարանի բոլոր մասնաշենքերում։

«Գավառի պետական համալսարանի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում «Յուքոմ» ընկերությանը, ի դեմս գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանի՝ համալսարանի ուսանողների, դասախոսների, աշխատակազմի, հյուրերի համար հուսալի և գերարագ, անվճար համացանցային հասանելիություն ապահովելու, դրանով իսկ՝ կրթական, գիտահետազոտական գործընթացներում ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և, իհարկե, հանրային ծառայությունների ոլորտում աշխատանքի նոր մշակույթ արմատավորելու համար։ Խորին շնորհակալություն մեր համագործակցության համար», - նշել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Հավելենք, որ Unity փաթեթների տեխնիկական միացումները Գավառում կիրականացվեն եռօրյա ժամկետում։