Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

«Դավիթ, գիտե՞ս, թե ոնց եմ սպասում քո գալուն, ամեն վայրկյանն ինձ համար մեկ տարի է». գնդացրորդ Դավիթ Զաքարյանն անմահացել է պատերազմի առաջին օրը

«Դավիթս միշտ տարբերվող է եղել: Սկզբունքային, իրեն առաջ նետող, նախաձեռնող, արդարություն հաստատող տեսակ էր: Մի պատմություն վերհիշեմ: Ինը տարեկանում քույրը Դավթին հարցրել էր՝ ի՞նչ է սերը, պատասխանել էր՝ սերն ամբողջություն է: Հայրենիքը, որում ամեն ինչ է տեղավորվում, հենց ամբողջական սերն էր Դավիթի համար: Դավիթս գրվածքներ ունի, փակվում էր իր սենյակում և ինչ-որ պատմվածքներ ու երգեր գրում: Դարակում գտել ենք այդ տետրը: 12-ամյա Դավիթս սիգարետի մասին պատմություն է գրել ու դրա մեջ կարծես պատերազմն է նկարագրում: Կան տողեր անարդարության, դավաճանության վերաբերյալ, այն մասին, ինչ այսօր տեսնում ենք»,- ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Լանան:

Դավիթի դպրոցում նրա ուսուցչի նախաձեռնությամբ դասասենյակ է անվանակոչվել: «Գերազանցիկության չէր ձգտում, հարվածային էր, ուսուցիչը միշտ ասում էր՝ Դավիթը լավ մարդ է: Երբեմն որպես մայր բարկանում էի՝ պիտի այսպիսին լինես, սա անես, ու չգիտեի, որ Դավթիս անվան տակ մեծ մարդ տեսակ է թաքնված, դա պատերազմից հետո եմ հասկացել: Դպրոցի տնօրենն ասում էր՝ Դավիթը փախչող տեսակ չէր: Իրոք, այդպես էր, կարող էր փախչել, իր մարմինը փրկել, բայց այնքան բարձրագույն հոգու տեսակ էր, որ պետք է մնար պատերազմի դաշտում իր արդարացի ու ազնիվ տեսակով: Ամեն ինչ ուզում էր փորձել, անգամ որպես մայր նեղսրտում էի, թե ինչու մի բանի վրա չի կենտրոնանում, հետո եմ հասկանում, որ փորփրող, փնտրտող տեսակ էր»,-նշում է զրուցակիցս:

Անսահման ընկերասեր Դավթին մայրիկը հաճախ է տուն «կանչել», սակայն որդին միշտ արձագանքել է՝ մա՛մ, մի հարց էլ կա, լուծեմ ու գամ: «Միշտ հարց լուծելու մեջ էր, տանը մնալ չէր սիրում, միշտ շտապում էր, փորձում ինչ-որ հարցեր կարգավորել: Միշտ կարծել է, որ ես փխրուն եմ և շատ հարցերում ինձ հետ չի կիսվել, ցավով եմ սա նշում, բայց գիտեր իր փխրուն մորը, որ անհանգստանալու էի: Հայրիկի հետ էր կիսվում, նա էլ ամեն ինչ իր ներսում էր պահում: Խոր ափսոսանք եմ զգում, որ իմ հզոր տղու տեսակի հետ ընկերություն չեմ արել: Այսօր հպարտ եմ իր տեսակով: Այո, մարդը պետք է հոգով ուժեղ լինի, ոչ թե մարմնով»: Դավիթը որոշել է բանակից վերադառնալուց հետո հստակ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: «Միշտ նշում էր, որ իրեն բիզնեսի ոլորտում է տեսնում: Նախքան ծառայության մեկնելը սննդի կետերից մեկում աշխատում էր որպես խոհարար, որ ֆինանսապես մեզանից անկախ լինի: Հայրիկին զրույցների ժամանակ ասել էր, որ բանակից վերադառնալուց հետո անպայման բարձրագույն կրթություն է ստանալու: Ռուսաց լեզուն և ինֆորմատիկան նրա հետաքրքրությունների շրջանակում էին»:

Տիկին Լանայի խոսքով, որդին սիրով է մեկնել ծառայության: «Ասում էր՝ շուտ գնամ, գամ ու անցնեմ իմ գործերին: Հիմա, երբ շատ դեպքեր վերլուծում եմ, տպավորություն ունեմ, որ ուզում էր ինձ իրենից հեռու պահել: Կարծում եմ, որ երբ մարդը զգում է, որ հեռանալու է այս աշխարհից, փորձում է նրանց, ովքեր իր հետ կապված են, մի քիչ հեռու վանել իրենից, որ հետո նրանք կարողանան ապրել: Շատ կապված էի Դավթին: Ասում էր՝ մա՛մ, ինչ լավ է, որ հեռու «ընկա», կսովորես ինձանից հեռու լինել»: 2019 թ.-ի հունվարի 10-ին Դավիթը զորակոչվել է պարտադիր զինծառայության Մատաղիս: Նրա ծառայությանը մնացել էր երեք ամիս, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Սիրում էր դիրքում ծառայությունը, երկու տարվա մեջ իր համար ամենակարևորը «պոստ» պահելն էր: Միշտ ասում էր, որ դա ամենասուրբ և կարևոր գործն է: Եռաբլուրում էլ իր այդ կարգախոսը գրել ենք՝ դիրք պահելը սուրբ գործ է: Երբ արձակուրդից գալիս էր, միշտ ասում էր՝ այնքան հպարտ եմ, որ ծառայում եմ Մատաղիսի դիրքերում: Վերջին արձակուրդի ժամանակ քրոջ հետ զրույցներից մեկի ժամանակ չգիտեմ էլ, թե ինչու, Դավիթս մի միտք է արտահայտել՝ ավելի լավ է զինվորը պատերազմի դաշտում զոհվի, քան գերի ընկնի:

Զինվորի վառ օրինակ էր, պարտականությունները, պարտաճանաչությունը շատ կարևոր էին իր համար: Համարձակ և ուժեղ տեսակ էր, գիտեր, թե ինչ է ուզում, հետաքրքիր է, բայց ավագ չլինելով՝ իր հետ ծառայող ընկերներից ևս ակնկալում էր կարգապահություն, պարտաճանաչություն»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դավիթս հեռախոս պահել չէր սիրում: Սկսեցինք զանգել ընկերներին, անպատասխան մնացին մեր զանգերը, այդ օրն իրենից որևէ տեղեկություն չստացանք: Նա պատերազմի հենց առաջին օրն է զոհվել: Սեպտեմբերի 25ից դիրքերում էր: Սեպտեմբերի 30-ին Դավիթիս 20-ամյակը պետք է լրանար, բայց նա այդպես էլ իր ծննդյան օրը չնշեց: Հետո իմացանք, որ պատերազմը սկսվելու օրն իր ընկերներին է առաջնորդել, օգնել, վիրավորներին վիրակապել, անգամ կատակել, հանգստացրել բոլորին, թե շուտով ամեն ինչ կավարտվի: Իր խառնաշփոթ տեսակի մեջ է եղել Դավիթը: Մեր վերջին զրույցը պատերազմի նախօրեին էր: Այդ տասը րոպեն այնքան երկար տևեց: Իրեն ասացի՝ Դավի՛թ, գիտե՞ս, թե ոնց եմ սպասում քո գալուն, ամեն վայրկյանն ինձ համար մեկ տարի է:

Այնքան ուրախ էր Դավիթս, այնքան ջերմ զրույց ստացվեց: Ասաց նաև, որ շատ շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի, որոնք զորացրվելուց իր հետ տուն կբերի, սակայն որևէ բան մեզ չհասավ»: Դավիթը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: Մայրիկն ասում է, որ 2020 թ. օգոստոսին զգացել է, որ հնարավոր է որդուն կորցնի, բայց այդ պահին խորապես չի էլ հասկացել, թե իր հետ ինչ կատարվեց: «Դավիթի հետ կապված ամեն ինչը վերլուծելով՝ ներսումս խաղաղություն եմ գտնում: Ամեն մարդ մի առաքելություն ունի այս կյանքում, իր գործը կատարում է ու գնում: Իմ ներսում ուզում եմ այդ խաղաղությունը գտնել, որ Դավիթը եկել էր ինչ-որ գործ անելու, արեց և գնաց: Մեր տղաները եկել էին, որ մեզ համար լավ ճանապարհ հարթեին, ավաղ, նրանց դավաճանեցին, հույս ունեմ, որ մի օր արդարությունը կհաղթի: Մեր տղաները չէին ցանկանա, որ իրենց համար անընդհատ ողբանք ու լացենք:

Ճիշտ է, կորուստն անտանելի ծանր է: Հոգեպես չենք ապրում, բայց ֆիզիկապես շարունակում ենք ապրել, որ մեր տղաներին ապրեցնենք: Նրանք շարունակում են մեզ ուժ տալ վերևից: Հպարտանում եմ իմ Դավթի վեհ տեսակով, արժանապատիվ տղա է իմ Դավիթը: Դավիթի ձայնը երկու օր չլսելով՝ թուլանում էի, անկողին ընկնում: Սկզբում ասում էի՝ առանց Դավիթի նաև իր մայրը գոյություն չունի: Նույնիսկ իմ աղջկան էի անտեսել: Չէի կարողանում ապրել: Հետո հասկացա, որ կարող եմ ապրել այն դեպքում, երբ զգամ, որ Դավիթը կա, Դավիթը շարունակվում է: Ամիսներ անց եկա այն գիտակցման, որ որդուս տեսակը չպետք է գետնով տամ: Նա արժանի չէ, որ իր մայրը միշտ լացի, տնից դուրս չգա, իրեն կործանի: Դավիթը պայքարող տեսակ էր, ուժեղ: Նույնիսկ հիմա, երբ հուզվում եմ, լաց լինում, իրենից ներողություն եմ խնդրում, ասում՝ կներես քո մորը: Այսօր ցավոտ հպարտություն ունեմ, բայց իմ այս ցավն արժանապատվորեն պիտի տանեմ»:

Հ. Գ. - Գնդացրորդ Դավիթ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ