Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Վտանգավոր ենթաշերտեր. ո՞ւմ է ձեռնտու արցախցիների պառակտումը

Անկասկած, շատերն են երեկ հետևել Արցախի ներկայացուցչության տարածքում ծավալված դեպքերին, այդ թվում՝ քաշքշուկներին, մի խումբ անձանց՝ շենք ներխուժելուն, ոստիկանական և անվտանգության ուժերի՝ այսուայնկողմ շարժվելուն և զուգահեռ անցուդարձին: Սկզբունքորեն. ի՞նչ էին պահանջում, ի՞նչ պահանջներ, հարցեր, խնդիրներ էին դնում այնտեղ հավաքված տասնյակ ու տասնյակ արցախցիները Արցախի վտարանդի իշխանությունների, նախագահ Սամվել Շահրամանյանի առաջ: Վստահ ենք, որ նույնիսկ օնլայն այդ ամբողջ ընթացքին հետևածները կդժվարանան միանգամից ասել, թե որոնք էին բողոքավորների կոնկրետ պահանջները: Օրինակ՝ հնչում էր մարդկանց բնակարաններով, ապրելու տեղով ապահովելու պահանջ, կային այդ «բողոքի ակցիային» ակտիվ մասնակցողներ, որ պնդում էին, թե այսքան ժամանակ դեռ մեքենաների մեջ են գիշերներն անցկացնում, բայց միաժամանակ նույն մարդը, օրինակ՝ շնորհակալություն էր հայտնում...

Հայաստանի իշխանությունից: Եվ դա եզակի տարօրինակ դրսևորումը չէր երեկվա այդ ամբողջ անցուդարձում, քաշքշոցում: Այդ ամենը տպավորություն էր ստեղծում, որ գործ ունենք ոչ թե բողոքի հախուռն կամ ինքնաբուխ դրսևորման հետ, այլ որոշակիորեն ուղղորդված գործողության, որը կարող էր հետապնդել միանգամից մի քանի զուգահեռ նպատակ: Ըստ որում, ընդգծենք, որ Արցախի ներկայացուցչության մոտ և տարածքում երեկ կատարվածի ուղղորդված լինելու տպավորություն, դատելով սոցցանցերում եղած բազմաթիվ գրառումներից, ստացել էինք ոչ միայն մենք, այլ շատերը: Ավելին, հնչում էին կոնկրետ «պատվիրատուների» անուններ, ինչից մենք ձեռնպահ կմնանք, չնայած չափազանց հստակ էին երևում որոշ ուժերի ու անհատների ականջները: Ձեռնպահ կմնանք առայժմ: Հիմա փորձենք հընթացս ծանրութեթև անել իրողություններն ու փաստերը: Սկսենք նրանից, որ բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար արցախցիներ արդեն առնվազն 20 օր է, ինչ ապաստանել են Հայաստանի Հանրապետության տարածքում, տարբեր մարզերում, քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գլուխ էր գովում, թե Հայաստանն ինչպես ընդունեց բռնագաղթի ենթարկված արցախցի «քույրերին ու եղբայրներին»: Հարց է ծագում. ինչո՞ւ էին բողոքավորները հենց Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել ու Արցախի վտարանդի նախագահին, այլ կերպ ասած՝ անհող մնացած իշխանությանը պահանջներ ներկայացնում, եթե նրանց հուզող խնդիրներ լուծողն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է: Կառավարություն, որն, ի դեպ, տարբեր երկրներից տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ ու եվրոներ (կամ հատկացումների խոստումներ) է ստանում հենց բռնագաղթված արցախցիների խնդիրները լուծելու համար: Մինչդեռ (սա էլ է անհրաժեշտ ընդգծել), բոլորս ենք տեսնում, որ արցախցիներից շատշատերի բնակարանային, սոցիալական, կենցաղային հարցերի լուծմամբ առավելապես զբաղվում են առանձին անհատներ, կամավորականներ, պարզապես բարի մարդիկ:

Կառավարությունը միայն խոսում է միանվագ հատկացումներից ու դրանով իր գործը կատարված համարում, այդ դրամական հատկացումների մասին էլ այնպես են խոսում, որ կարելի է կարծել, թե իրենց ապուպապերի սնդուկներից հանած ոսկիներից են բաշխել, այլ ոչ թե պետական բյուջեի միջոցներից են հատկացնում: Լավ, ինչո՞ւ հենց հոկտեմբերի 20-ին այդ բողոքը կուտակվեց ու արտահայտվեց: Այ, սա իսկապես հետաքրքիր հարց է: Բայց այդ հարցի հետաքրքրությունը նկատելու համար արժե մի փոքր «հետ գնալ»: Տեսեք, Սամվել Շահրամանյանը՝ Արցախի վտարանդի նախագահը, արդեն առնվազն երկու շաբաթ է, ինչ Հայաստանում է: Որևէ մեկը հանդիպե՞լ է հաղորդագրության, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահին, նրա հետ քննարկել է, օրինակ՝ բռնագաղթի ենթարկված արցախցիներին ցուցաբերվող աջակցության համակարգման ու այդ աշխատանքների արդյունավետության հետ կապված հարցեր:

Կարճ ասած՝ ինչպես Սամվել Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորել կամ գոնե որևէ խոսք նրան չէր ուղղել՝ իր ստեղծած աղետային վիճակի վերջին արարում Արցախի ղեկավարությունն ստանձնելու հետ կապված, այնպես էլ շարունակել է նրան վերաբերվել: Երկրորդ. Սամվել Շահրամանյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, մոտ երկու շաբաթ սպասում էր, որ Փաշինյանն իրեն կընդունի, այդպես էլ «սպասող մնալուց հետո», հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ հերքելու համար ինչպես իրեն, այնպես էլ Արցախի կառավարությանն ուղղված տարբեր մեղադրանքները: Դա երևի թե Սամվել Շահրամանյանի տակտիկական սխալն էր, քանզի, եթե կար ասելիք, ապա արդե՛ն պետք է ասված լիներ, իսկ եթե հրապարակային խոսքով պիտի դիմեր, ապա դա առանց նախազդի (անոնսի) պիտի աներ: Եվ ահա, հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Արցախի ներկայացուցչության մոտ տեղի է ունենում այդ «հախուռն» բողոքի դրսևորումը:

Մանրամասներին դեռ հարկ կլինի անդրադառնալ, դրանք չափազանց շատ հարցականներ ու հասցեատերեր ունեն, նաև՝ վտանգավոր ենթաշերտեր: Պարզապես արձանագրենք, որ երեկվա դեպքերը հուշում են, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է նախ՝ պառակտել արցախցիներին, այսինքն, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար», երկրորդ՝ առկա օբյեկտիվ դժգոհությունն ու ցասումն ուղղորդել դեպի Արցախի մի քանի «օրանոց» նախագահը, նրան հանրային ընկալման մեջ գամել որպես «թիվ 1 մեղավոր», ինչին արդեն մոտ 1 ամիս լծված է փաշինյանական քարոզչությունը, և Փաշինյանից հնարավորինս հեռու վանել մեղադրանքները: Բայց մի պահ պաղենք, կանգ առնենք ու հարցնենք. իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Իսկ դա արել է Նիկոլ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա այս տարվա ապրիլից սկսած՝ ամիսն առնվազն մի երկու անգամ հայտարարում է. «Արցախն Ադրբեջանի մաս է, և՝ վերջ»: Իսկ աղետի վերնարարը սկսվել է հենց փաշինյանական այդ ուրացման հետևանքով ու դրանով պայմանավորված: Ու ստացվում է, որ հիմնական ու գլխավոր պատասխանատուին թողած՝ ինչ-որ խմբեր եկել ու անհող նախագահ Սամվել Շահրամանյանի՞ց են պատասխան պահանջում: Դա նորմա՞լ է: Ո՛չ: Իսկ առհասարակ, արցախցիների պառակտումը ձեռնտու է միայն հայության թշնամիներին: Հիշե՛ք, թե ինչպես Փաշինյանն ամրապնդեց իր «թավշյա» քանդարար իշխանությունը. առաջին հերթին՝ պառակտելով հասարակությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ