Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը
«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասին
Մամուլի տեսություն

...Եվ այդ մեկ անձը նա է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի մասին, անկասկած, գրքեր են գրվելու: Առնվազն տարբեր մասնագիտական գրականության մեջ հիշատակվելու է: Չենք ասում՝ փառաբանելու են: Ամենևին: Լրիվ հակառակը: Հիմա մեկ բան ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանն իր անունն արդեն առհավետ գրել է «Հայոց պատմության» էջերում: Ողբերգակա՛ն էջերում: Ու այդ անունն այնտեղից ջնջել չի լինելու: Եվ պետք էլ չէ՛: Հերոստրատիզմը չի մոռացվում: Որքան չի կարելի ներել, նույնքան, եթե ոչ՝ հնգապատիկ, տասնապատիկ ավելի չի կարելի մոռանալ: Հարկավ, Նիկոլ Փաշինյան երևույթի հայտնվելու համար եղել են որոշակի նպաստավոր պայմաններ: Ապագայի հետազոտողներն, իհարկե, շատ ավելի սառը և անկողմնակալ ծանրութեթև կանեն այդ գործոններն ու հանգամանքները: Ժամանակակիցներիս ու նրա հրահրած կորստային ու արյունարբու մղձավանջի վկաներիս, այդ ամենի դառնաղի հետևանքները մեր մաշկի ու ճաքճքած սրտերի վրա կրողներիս համար շատ ավելի բարդ է:

Ապագայի հետազոտողները, կարծում ենք, չեն մոռանա հիշատակել, որ տարիներ շարունակ Հայաստանում անուշադրության էին մատնվել ամենատարբեր «կրոնական կազմակերպությունները», որոնց շատ հետազոտողներ անվանում են՝ «աղանդ»: Աղանդավորական, կռապաշտական միջավայրը, հանրության մի որոշակի մասի՝ այդ ուղղությամբ շեղվածությունը որոշակիորեն արեցին ու շարունակում են անել իրենց սև գործը: Միգուցե կհիշատակեն նաև, որ տարիներ շարունակ անուշադրության էին մատնված օտար տերությունների կողմից Հայաստանում զանազան-զարմանազան հակա-արժեքային, ավելի ճիշտ է ասել՝ քայքայիչ գործունեություն ծավալող ՀԿ-ներն ու նրանց ավերիչ գործունեությունը: Էլի բաներ կլինեն ասելու:

Օրինակ՝ այն մասին, որ պետական համակարգում խորը արմատներ էին գցել կոռումպացվածությունը, կեղծավորությունը, «մոտիկ-մտերիմ-հարազատ»-ությունը, այլ արատներ: Որոնք, նկատենք, ոչ մի տեղ չեն անհետացել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո, այլ հակառակը՝ ավելի են արմատավորվել, խորացել, նոր, ավելի հիվանդագին դրսևորումներ ստացել: Հիմա արդեն ամբողջ «ազգուտակերով» են դառնում պատգամավոր, նախարար, բաժնի պետ, օգնական, օգնականի օգնական, դուռ բացողի դուռ բացող և այդպես շարունակ: Բայց, ամեն դեպքում, չպետք է թերագնահատել կոնկրետ անհատի դերը: Չի կարելի թերագնահատել: Խոսքը միանշանակ ու աներկբա Նիկոլ Փաշինյանի մասին է: Այն, որ «երկրի հակառակ կողմից» եկավ ու երկիրը գլխիվայր շուռ տվեց աղետների, կորուստների, մահերի, զոհերի, անտերության ու հոշոտման արյունամած ճահճի մեջ: Նույնիսկ ոչ միայն շուռ տվեց, այլև ընկղմեց: Ու դեռ ընկղմում է:

Փաշինյանի առաջին «զանգվածային» հայտնության մեկնարկը թերևս 2007-ին էր: Այն ժամանակ նա գերազանցապես զբաղված էր իր անձի վրա ուշադրություն հրավիրելով: Այնպես չէ, թե սկանդալային ու զազրախոսական հրապարակումներով նա արդեն որոշակի ուշադրություն չէր հրավիրել: Բայց ցանկանում էր ավելին: Տվյալ դեպքում՝ խոսքը հենց քաղաքական գործունեության մասին է: Նա 2007-ին «1+1+1...» կարգախոսով փորձարկումներ արեց Երևանի փողոցներում: Դրանից առանձնապես բան դուրս չեկավ: Բայց ուշադրություն գրավեց: Հետո եղավ արդեն 2008-ը, ու մարտի 1-ը: Այն, որ գարնան առաջին օրը այլևս ասոցացվում է արյան և զոհերի հետ, դա գերազանցապես Նիկոլ Փաշինյանի «նվաճումն» է: Այդ նա էր 2008-ի արյունոտ դեպքերի հիմնական հրահրիչներից մեկը, եթե ոչ՝ հիմնականը, այդ նրա հոգին էր փառավորվում այդ ամենից, այդ նա էր բարիկադային մատերիալի վերածված փոխադրամիջոցի վրայից «ճակատամարտ» ղեկավարում, իրեն այդքան ատելի ղարաբաղցիների հասցեին թշնամանք արտահայտող բացականչություններ անում:

Այդ արյան մեղքը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի վրա է՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, տո թեկուզ հենց նաև՝ իրավական տեսանկյունից: Բայց ի՞նչ եղավ ինքը՝ Փաշինյանը, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը: Նա պարզապես փախավ «դեպքի վայրից», բարեհաջող թաքնվեց կամ թաքցրեցին նրան, հիմա թե՝ ինչպես դա եղավ, մի փոքր այլ հարց է: Բայց եղավ: Էականը այստեղ բուն պահվածքն է. նա գործնականում հրահրեց անկարգություններ, բորբոքեց բախումները, իսկ հետո... «թռավ»: Միառժամանակ անց, մեկ էլ՝ հո՛պ, ընդհատակից ելավ, հանձնվեց իրավապահներին, դատվեց, հայտնվեց բանտում, հետո արդեն ընդունեց իր մեղքը (որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի): Եվ նորից հայտնվեց ազատության մեջ: Բայց ոչ թե պարզապես «ազատության մեջ», այլ շատ արագ հայտնվեց խորհրդարանում՝ իր քաղաքական-գաղափարական «հոր»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության՝ ՀԱԿ-ի ցուցակով:

Հետո, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «քցեց» նաև ՀԱԿ-ին, հեռացավ և իր անհատական խաղը շարունակեց: Նա, ի դեպ, միշտ էլ իր անհատական խաղն է տարել, անկախ նրանից, թե ում կամ քանի տարբեր ուժերի շահերն է սպասարկել: Սա էլ է նրա նկարագրի կարևոր հատկանիշ՝ «քցելը»: Նա հանգիստ կարող է «քցել» ում ասես: Վաղը, թող ոչ ոք չկասկածի, առաջին իսկ լուրջ վտանգի դեպքում առաջինը «քցելու» է հենց իր ամենամոտիկ «զինակիցներին»: Խոշոր առումով՝ թիմին՝ առավել ևս, եթե թիմ, որպես այդպիսին, համարենք, որ կա: Բայց առաջ չընկնենք: 2018-ին շատ չենք անդրադառնա, դա, ինչպես ասում են, աչքներիս առջև է, նաև մնացածը: Արդեն ավելի քան 5 տարի ապրում ենք այդ «մնացածի» ու դրա կործանիչ հետևանքների պայմաններում: Ամփոփենք. պատասխանատվությունից «թռնող», արկածախնդիր, անընդհատ ստող, «քցող», խժդժությունների մեծ սիրահար:

Նա ուրացել է Արցախը, հանգիստ, նույնիսկ, շատ հնարավոր է, չարախնդալով, առհասարակ ոչինչ չի ձեռնարկել, երբ իր իսկ վարած «քաղաքականության» հետևանքով թշնամին սկսեց Արցախի հայաթափումը: Նա, որ թիվ մեկ պատասխանատուն է ու մեղավորը, բայց սիրում է ասել՝ հա, մեղավոր եմ, բայց մի՞թե միակ պատասխանատուն եմ, կամ նմանօրինակ մեկ այլ ճամարտակություն: Դեռ կասի: Ավելին, չկասկածեք, որ եթե բանն այնտեղ հասնի, ու նա իրական վտանգ զգա իր աթոռին, որին կառչած մնալու է մինչև վերջ, ամեն գնով հրահրելու է անկարգություններ, շփոթ, քաոս, յուրօրինակ «մարտիմեկ»-եր: Հաշվարկով, որ այդ քաոսով, այդ շփոթով կա՛մ կկարողանա պահել իշխանությունը, կա՛մ գոնե «թռնել» պատասխանատվությունից: Եվ ոչ միայն պատասխանատվությունից...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում