Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացըԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Հայաստանում փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ․ ԱշոտյանՌոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է վտանգել առևտրաշրջանառության 40%-ը․ ՌԻԱ ՆովոստիՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է. ուղիղԱտելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն կրկին կալանավորել են2 տարի 7 ամիս բանտում ձեր տված քվեների բարձի վրա եմ քնել. ճակատս պարզ է. Մամիկոն Ասլանյան Եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ադրբեջանցիները կգան. Գոհար Ղումաշյան Ենոքավանցի ստախոսը պետք է դադարի մոլորեցնել մեր բարի ժողովրդին և առերեսվի արդարադատությանը՝ որպես ապագայի գող. Նարեկ Կարապետյան Ինտեգրման պուլսը․ ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը՝ որպես պատասխան գլոբալ տուրբուլենտությանըՀայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան Ռուբիոյի՝ Երևան այցի առանձնահատկությունները և ստորագրված փաստաթղթերը. Սուրեն ՍարգսյանՎանաձորում չկա զարգացում, կա ասֆալտ. պետք են տնտեսական լուրջ ծրագրեր. Նարեկ Կարապետյան Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է, Պապիկյանը՝ թաքնվում. «Ժողովուրդ»Այս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. Ծառուկյան
Հասարակություն

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը

«Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղ. 6.14)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն: Առաջինը Գյուտ Խաչի տոնն է: 327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայր Հեղինեն այցելում է Երուսաղեմ, որտեղ էլ հայտնաբերվում է Քրիստոսի Խաչը: Տոնվում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը: Հաջորդը Երևման Սուրբ Խաչի տոնն է. 351 թ. Երուսաղեմի երկնքում երևում է Տիրոջ Խաչի նշանը: Տոնվում է Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը: Երրորդը Վարագա Սուրբ Խաչն է (նշում է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին), որը հաստատել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: 653 թ. Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ և Հովել վանականներին աղոթքով հայտնվում է այն տեղը, որտեղ ժամանակին սուրբ Հռիփսիմեն պահել էր Տիրոջ խաչափայտի մասունքը: Տոնվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Վերջինը Խաչվերացն է. 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա և ազատագրում Սուրբ Խաչը: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը:

Խաչի մեծարվելը քրիստոնեական Եկեղեցու կողմից հաճախ է զարմանքի և շատ հարցերի պատճառ դառնում, քանզի հենց խաչով են սպանել Քրիստոսին։ Ճիշտ է, մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում, սակայն Հիսուս Իր սիրո մեծությունը և խոնարհության աստիճանը ցույց տալու համար ընտրեց ամենաանարգ մահը համարվող ճանապարհը՝ աշխարհ գալով, չարչարվելով և խաչի վրա ինքնապատարգվելով․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16): Արդ, խաչը քրիստոնյայի համար պսակ է և բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը: Խաչի վրա մարմին առած Աստված կատարեց մարդու մեղքերի քավության գործը` նրա մեղքերի ազատման համար Պատարագ մատուցելով հենց Խաչի վրա: Մարդն ազատվեց մահվան դատապարտությունից, իսկ Խաչը դարձավ մեղքի և մահվան դեմ տարված հաղթանակի զենքը, հավիտենական կյանքը ժառանգելու ճանապարհը։ Եվ, համաձայն սուրբ Գրիգոր Տաթևացու, Խաչին է տրված հատուկ պատիվը և ոչ թե, օրինակ, մեխերին, որով Տիրոջը գամեցին, քանզի մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր գիրկը կանչող Քրիստոսին: Այսինքն` խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին, իսկ մարդն էլ խաչաձև է, յուրաքանչյուր մարդ, ով իր կերպը ստացել է Քրիստոսից։ Ուստի, ինչպես և ասված է․ «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատացիներին 6.14): Խաչի խորհուրդը գիտակցողն ու այն իր սրտին դրոշմողը, իսկապես, չի էլ կարողանա պարծենալ որևէ այլ բանով, քան միայն Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որի ստորին մասը, համաձայն մի մեկնության, դժոխքն ավերեց, վերին մասը բացեց երկնքի դռները, աջակողմյան հատվածը շնորհներ բաշխեց մարդկանց, իսկ ձախակողմյանը` դատապարտեց մեղավորներին:

Արդ, պատկերացրեք, որքա՞ն էր ալեկոծվել ողջ քրիստոնեությունը, երբ կորել էր Տիրոջ Խաչը, քանզի Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանել էին Հակոբոս Տյառնեղբորը և Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղել էին Գողգոթայի մոտակայքում, վրան աղբ կուտակել ու այդ վայրն ամբողջությամբ աղբանոցի վերածել։

Պատմական այս առանցքում է ընկած Սուրբ Խաչի գտնվելու դրվագը, որը վերածվեց մեծ տոնախմբության քրիստոնյա ողջ աշխարհի համար, և որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 29-ին։

313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստացավ ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. եկավ Երուսաղեմ՝ Քրիստոսի Խաչը գտնելու նպատակով: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սակայն վերջինս ընդդիմացավ և միայն վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո ցույց տվեց խաչերի թաղման տեղը: Երբ աղբի տակից գտնվեցին խաչերը, գտան նաև Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր Խաչից, ինչի պատճառով էլ հնարավոր չէր տարբերել Տիրոջ խաչափայտը։ Եվ ինչպես Պատրոնիկե կայսրուհին էր խաչերին դիպած և միայն Տիրոջ Խաչի միջոցով հարություն առած մի մահացած աղջկա հետ կատարված հրաշքով տարբերել Քրիստոսի Խաչը, այնպես էլ Հեղինեին է հաջողվում գտնել սրբազան մասունքը․ խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում։ Դարձի է գալիս նաև վերոհիշյալ Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ էլ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` հանդիսավորապես փառավորվելով երկրորդ անգամ:

Աստված խոնարհվեց, երկնքից իջավ երկիր, կրեց զրկանքներ, չարչարվեց ու խաչվեց, որպեսզի փրկի մարդկանց, ընկած մարդուն նորից վեր հանի և վերստին աստվածապատկեր դարձնի։ Ու որպեսզի մարդը չսայթաքի և կարողանա վեր բարձրանալ, պետք է ամուր բռնի Տիրոջ ձեռքը, պետք է վերցնի իր խաչը և գնա Տիրոջ հետևից․ «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթեոս 10.38)։

Արդ, խաչքարերով, Խաչի նշաններով պատված մեր Հայոց աշխարհն էլ դարերի ընթացքում սրտի ողջ նվիրումով, սիրով, խոնարհությամբ ու հավատարմությամբ կրել և կրում է Քրիստոսից ընծայված իր խաչը: Եվ ուրեմն, զինված աղոթքով և անսպառ հավատքով, մեր Մայր Հայաստանի պես բյուր համբերությամբ պարուրված սրտով քայլենք Տիրոջ հետքերով, միշտ բարձր պահենք մեր խաչը և պայքարենք՝ վերադարձնելու համար մեր կորցրած տարածաշրջանները՝ Հայոց աշխարհի սրբազան մասունքները, գրում է qahana.am-ը: