Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Մեկ լուսանկարով հետաքննությունից մինչև նոր ծառայություններ՝ զրույց դետեկտիվի հետ

19-րդ դարի կեսերից առանց դետեկտիվի ծառայությունների Եվրոպան ու Ամերիկան դժվար էր պատկերացնել: Ամենախոցելի իրավիճակներում մարդիկ նախընտրում էին դիմել հենց այդ մասնագետներին. աղմուկն ու ճանաչելիությունը փոքր էր, արդյունքը՝ մեծ:

Ինչ պատմություններ կան, ասենք, հենց ամերիկյան Պինկերտոն դետեկտիվ գործակալության մասին: Ալան Պինկերտոնն իր դետեկտիվներով ապահովել է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի անվտանգությունը և կանխել նրա հանդեպ նախատեսվող մահափորձը գնացքով Մերիլենդից Վաշինգտոն մեկնելու ճանապարհին: Ասում ենք, որ հենց Պինկերտոնի ծառայություններից հրաժարվելուց մեկ տարի անց Աբրահամ Լինկոլնը սպանվեց թատրոնի օթյակում:

Արդեն երկու տարի է  համացանցում դետեկտիվ բառով որոնման ժամանակ Հայաստանն  իր ուրույն տեղն ունի  Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի շնորհիվ:

Հայաստանում դետեկտիվ գործունեության մասին

Հայաստանում թյուր կարծիք կա, թե դետեկտիվի գործունեությունը մեր երկրում արգելված է: Այնինչ, օրենսդրությամբ կարգավորված է մասնավոր  անվտանգության ծառայությունների գործունեությունը, իսկ բիզնեսի տեսակների գրադացիայում անվտանգության ծառայությունների թվում նշվում է նաև հետաքննությունների իրականացումը:

Այսօր Գաբրիելյան և փարթներս դետեկտիվ բյուրոն աշխատում է գործող օրենասդրության շրջանակում և գործուն մասնակցություն բերում մասնավոր դետեկտիվ  գործունեության  կարգավորմանը  միտված օրենսդրության մշակմանը:

Բյուրոն միակն է  տարածաշրջանում/Անդրկովկաս և Միջին Ասիա/ և հանդիսանում է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի, դետեկտիվների միջազգային և տարածաշրջանային ասոցիացիների անդամ, համագործակցումէ  հայտնի դետեկտիվ բյուրոների հետ:

Դետեկտիվի ընկալման մասին

Դետեկտիվին  Հայաստանում ընդունում են հետաքրքրությամբ և զգուշավորությամբ: 

Չգիտես ինչու, երբ ինչ-որ միջոցառումների եմ մասնակցում, բոլորին թվում է, թե իրենք կարող են լինել իմ թիրախում, պատվիրված լինեն ու մոռանում են, որ մենք էլ կարող ենք հանգստանալ՝ ժպիտով նշում է Բյուրոյի հիմնադիր Հայկ Գաբրիելյանը: 

Զգուշավորությանը հաջորդում է զարմանքը՝ պենսնեով, ծխամորճով ու խոշորացույցով Շերլոկ Հոլմսի կամ Պուարոյի փոխարեն նրանք տեսնում են իրենցից ոչնչով չտարբերվող մարդ, որն, երբեք ի ցույց չի դնում իր աշխատանքային ժամանակակից գործիքները:

Դետեկտիվի և ոստիկանների մասին

Դետեկտիվն ու ոստիկանը նույն շղթայի՝ իրավապահ համակարգի տարբեր օղակներն են: Դետեկտիվը միջազգային պրակտիկայում, կարող է իրականացնել քաղաքացիական ձերբակալություն՝ ձերբակալվածին այնուհետև հանձնելով ոստիկաններին, կրում է ծառայողական զենք, հանրային վայրերում կարող է իրականացնել գաղտնալսում, տեսաձայնագրում, լուսանկարահանում:

Հայթայթված տեղեկատվությունը, եթե պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ ՝ անհապաղ փոխանցվում է իրավապահ մարմիններին, որոնք և գործը հասցնում են տրամաբանական ավարտին:

Հայկ Գաբրիելյանի խոսքերով, Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի կողմից  Հայաստանում արդեն իսկ կիրառվում է վերը նշված համագործակցության և գործընկերության մշակույթը:  

Հետաքննություն մեկ լուսանկարով

Նույնիսկ պատառոտած, խամրած լուսանկարով դետեկտիվները բացահայտումներ կարող են լինել միայն ֆիլմերում: 

Իրական կյանքում անհրաժեշտ է որակյալ ու գոնե տեղանքային ինչ-որ մանրամասներ պարունակող լուսանկար, կամ հավելյալ տեղեկատվություն՝ սոցցանցերում գոնե մեկ օգտահաշիվ, հեռախոսահամարի մի քանի թիվը:

Եթե դրան գումարենք մարդկանց ու կազմակերպությունների թվային հետքերը, ապա բացահայտման հավանականությունը դառնում է համարյա հարյուր տոկոս: Դետեկտիվի հաջողության ամենակարևոր գրավականներից է առկա թեկուզ աննշան թվացող տեղեկություններից քամել ապացույցներ: Հետաքննել նշանակում է գտնել պատճառա-հետևանքային  կապերը, այլ ոչ թե հնարել դրանք:

Տնտեսական հանցագործությունների մասին

Համացանցի զարգացումը հանգեցրեց նաև թվային տիրույթում տնտեսական հանցագործությունների աճի. ասենք, ֆինանսական խարդախությունների, բանկային հաշիվներից գումարների կորզման մասին գիտենք բոլորս:

Բայց դա չի նշանակում, որ իրական կյանքում հանցագործություններ այլև չեն կատարվում:

Վերջերս Գաբրիելյան և փարթներս դետեկտիվ բյուրոն արտասահմանյան գործընկերների հետ հետաքննել է եվրոպական հայտնի ընկերություններից մեկից միջին արևելյան երկրների  քաղաքացու կողմից խոշոր չափի գումար կորզելու դեպք. Անձը հայտնաբերվել է, հավաքագրվել են փաստեր, որոնք փոխանցել ենք պատվիրատուի երկրի իրավապահ մարմիններին՝ դատաիրավական գործընթաց սկսելու համար:

Այժմ Բյուրոն ակտիվ  մասնակցություն ունի Հայաստանում կեղծ լիազորագրերով երրորդ անձանցից անշարժ գույքի սեփականությունից զրկելու դեպքերի քննմանը: Փակագծեր չեմ բացի, բայց հետաքննության ավարտին մեզ սպասում են շատ հետաքրքիր բացահայտումներ՝ ասում է Հայկը:

Դետեկտիվը 10 տարի հետո.

Տասը տարի հետո, երբ մասնագիտությունների մեծ մասը մահանալու է արհեստական բանականության զարգացման պատճառով, դետեկտիվը լինելու է եզակի պահանջված մասնագիտություններից: Պահանջարկը մնալու է, քանի դեռ կա մարդ ու կազմակերպություն, ու կա նրանց հետքը համացանցում ու առօրյա կյանքում:

Փոխվելու է գործիքակազմը, մեքենային փոխարինելու են թռչող մեքենաները,սակայն  նույնն է մնալու մեր աշխատանքի կարգախոսը՝ հանուն, այլ ոչ ընդդեմ: 

Դետեկտիվի մասնագիտությունը կվերանա միայն այն ժամանակ, երբ կդադարեն գոյություն ունենալ մարդկային փախհարաբերությունները: