«Հիմք» աջակցման հիմնադրամ. «Մենք օգնում ենք ոտքի կանգնել»
«Հիմք» հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները իքնուրույն հոգալու նպատակով։Աջակցության ուղղությունները կփոփոխվեն և կընդլայնվեն՝ կախված զարգացումներից։
Հիմնադրամն իր գործունեության առաջինփուլում իրականացնում է՝
1․ առաջնային կարիքների գնահատում,
2․հումանիտար աջակցություն,
3․ հոգեբանական աջակցություն,
4․ զբաղվածության ապահովում։
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները աջակցություն ստանալու նպատակով կարող են կապ հաստատել հիմնադրամի հետ՝ զանգահարելով+374 11 21 33 33 կամ +374 11 24 33 33 հեռախոսահամարներին։
Հիմնադրամի հեռախոսային կենտրոնում աշխատում են սեպտեմբերի 24-ից բռնի տեղահանված արցախահայերը, ովքեր կարձանագրեն արցախահայերի կարիքները։
Համագործակցության նպատակով «Հիմք» հիմնադարամին կարող են միանալ թե՛ ընկերություններ, թե՛անհատներ` զանգահարելով +374 44 79 17 00 հեռախոսահամարին կամ գրելով [email protected]էլ․հասցեին։
Հիմնադրամի գործունեությանը կարող եք հետևել հիմնադրամի պաշտոնական սոցիալական էջերում՝
Facebook՝ https://www.facebook.com/himqhimnadram
Instagram՝https://www.instagram.com/himqhimnadram/
Հիմնադրամը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և պարբերաբար կհրապարակի հաշվետվություն գործունեության, հավաքագրված գումարների տնօրինման ուղղությունների վերաբերյալ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան