Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին եւ «Ծառուկյան» ընտանիքին մշտապես մեր հայրենակիցների կողքին լինելու համար. Լիաննա Մանուկյան
Արցախահայությանը հրատապ աջակցություն տրամադրելու լայնածավալ ծրագրի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, անձամբ փոխանցել եմ ինձ դիմած արցախահայերի շնորհակալական խոսքերն ու ջերմ կարծիքները ուղղված՝ Գագիկ Ծառուկյանին եւ «Ծառուկյան» ընտանիքին։
Պարոն Ծառուկյանի անմիջական հանձնարարությունն էր տրամադրվող աջակցությունից զատ, ուշադրություն դարձնել մեր հայրենակիցների հետ մշտական եւ ջերմ շփման պահպանմանը, ինչպես նաեւ նրանց ուշադրության կենտրոնում պահելը, քանի որ մեր հայրենակիցները կորցրել են ամեն ինչ եւ հիմա ունեն ջերմ վերաբերմունքի կարիք։
Կարեւորելով մեր հայրենակիցների կողքին կանգնելու գործընթացը, պարոն Ծառուկյանի կողմից առանձնահատուկ ուշադրության արժանացավ կամավորական աշխատանք տանող, իմ թիմակիցների կողմից կատարած դժվարին ու կարեւոր աշխատանքը։
Անասելի հաճելի էր լսել հենց պարոն Ծառուկյանի կողմից այն պարտավորեցնող խոսքերը, որոնք ուղղված էին ինձ ու իմ թիմակիցներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր չլինելով իմ թիմի անդամ մոտեցել են գրասենյակ եւ օգնել մեզ։
Կայացած «կլոր սեղան» ֆորմատով հանդիպման ընթացքում խոսքիս ավարտին հայնեցի, որ հենց այդ պահին մեր երիտասարդները գրասենյակում շարունակում են իրենց աշխատանքն իրականացնել եւ պարոն Ծառուկյանը ցանկություն հայտնեց անձամբ այցելել մեր երիտասարդներին՝ ծանոթանալ նրանց հետ եւ իր շնորհակալությունը հայտնել։
Չեմ կարող չնշել, որ պարոն Ծառուկյանի պատահական այցը երիտասարդներին, հենց աշխատանքների իրականացման պահին շատ ոգեւորեց։
Առաջնահերթ որպես հայ, եւ որպես թիմակից ու գաղափարակից, շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին եւ «Ծառուկյան» ընտանիքին մշտապես մեր հայրենակիցների կողքին լինելու համար։
Սիրելի արցախահայեր հավաստիացնում եմ, որ այս պահին պարոն Ծառուկյանի համար առաջնային է Ձեր բոլորի հոգսն ու հոգեվիճակը։
Աստված պահապան մեզ բոլորիս։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան