Փաշինյանի գլխավոր թիրախը Ռուսաստանն է
Գործող իշխանություններն այլևս չեն թաքցնում, որ իրենց հիմնական գլխավոր թիրախը Ռուսաստանն է։ Երեկ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի զայրացագին տեքստ է մոգոնել՝ պատասխանելով Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային։
Ի դեպ, ընդամենը շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե ո՞վ է Մարիա Զախարովան, որպեսզի ինքը նրան պատասխանի։ «Պարզվում է, միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը Ռուսաստանը համարում է ցուցադրական, հակառուսական ժեստ»,- իր տելեգրամյան ալիքում նշել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։ Մարիա Զախարովան էր հայտարարել, թե Մոսկվան ցուցադրական հակառուսական ժեստ է որակում Հայաստանի մասնակցությունը Մալթայում անցած շաբաթ տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևը։ «Հայաստանը պետք է ոչ մեկի հետ չշփվի, ոչ մի այլ հարթակի չմասնակցի, ոչ մեկին բարև անգամ չտա, սա են, թերևս դաշնակցային ճիշտ պատկերացումները, Հայաստանը պետք է մշտապես գոյաբանական կախվածություն ունենա դաշնակցից, պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե դաշնակիցը չլինի, իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի դաշնակիցը»,- նշել է Ալեն Սիմոնյանը, ավելին, հարցրել է. «Հետաքրքիր է, օրինակ, Հայաստանի հետ ակտիվ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և Հայաստանի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ է, ի՞նչ է»։
Առնվազն կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել Ալեն Սիմոնյանի այս գնահատականների հետ, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն արդեն տևական ժամանակ չափազանց կոշտ են արձագանքում Ռուսատանին, նախ, բզբզելով փորձում են զայրացնել և մղել չկանխամտածված գործողությունների, որպեսզի կարողանան բարձրացնել Հայաստանից առնվազն ռուսական բազայի և այլ կարևոր օբյեկտների հեռացման հարցը, մյուս կողմից էլ կարողանան իրենց արևմտյան հովանավորների աչքին լավամարդ երևալ։
Թերևս Ռուսաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ հրաշալի հասկանում է Հայաստանի գործող վարչախմբի պարզունակ այս խաղը։ Ի զուր չէ, որ հենց երեկ ՌԴ վարչապետ Միխայել Միշուստինը ստորագրեց Կապանում հյուպատոսարան բացելու որոշումը։
Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են հեռացնել Ռուսաստանին, Ռուսաստանը փորձում է ավելի ամրապնդվել։
Սաթենիկ Խաչիկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան