Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%

Տխուր եզրահանգումների և «ինչու»-ների լաբիրինթոսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին օրերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը փաշինյանական ռեժիմի կողմից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ «բռնության կոչի» հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու մասին տեղեկությունն է: Պետք է նկատել, որ առանց այդ էլ Հայաստանի բանտերը լի են գործող ռեժիմի կողմից քրեական պատրվակներով փաստացի քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով: Ու չնայած Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, կալանավորված չէ, բայց նրա նկատմամբ ևս հետապնդման փորձը ինքնին հատկանշական երևույթ է: Եկեք փոքր-ինչ հանգամանորեն դիտարկենք այս՝ դեռ շարունակվելիք պատմության մի քանի առավել բնութագրական հանգամանքներ: Ամենից առաջինը. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, բոլոր հնարավոր առիթներով «աննախադեպ» ժողովրդավարությունից ճառելով, եվրոպական դահլիճներում ծափեր կորզելով հանդերձ, շարունակում է տիպիկ բռնատիրական գործելաոճը, այլախոհների նկատմամբ հետապնդումներն ու ռեպրեսիաները:

Ըստ էության, սա տիպիկ բռնատիրական ռեժիմ է, որի հիմնական հենարանը պարգևավճարվող իրավապահներն են, ավելի ստույգ՝ այդ համակարգի մի մասը: Սա՝ ընդհանուր առմամբ: Այժմ դիտարկենք մասնավոր հանգամանքները: Հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց Ավետիք Իշխանյանը: Այս օրերին տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ավետիք Իշխանյանին իրենց աջակցությունն արտահայտելուն զուգահեռ, նաև որոշակի կարծիքներ են հայտնել այդ «ինչու»-ի վերաբերյալ: Իսկ այդ «ինչու»-ի հնարավոր պատճառներն ակնհայտ են: Նախ՝ նկատենք, որ Ավետիք Իշխանյանին, անկախ ամենից, հնարավոր չէ կապել «նախկինների» հետ, քանի որ նա բավականին ակտիվ գործել է նաև նախկին իշխանությունների օրոք, բազմիցս հանդես է եկել սուր քննադատությամբ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր խնդիրների և կոնկրետ երևույթների հետ:

Բայց ողջ հարցն այն է, որ, ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո՝ ինչպես սոցցանցային հարթակում, այնպես էլ լրատվամիջոցներում: Այսինքն, Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն «նախկինում» «իրավապաշտպանություն անող» մի շարք ոչ անհայտ անձանց, չի դարձել «թավշյա» իշխանափոխության, առավել ևս՝ փաշինյանական իշխանության շահառու, այլ շարունակել է հանդես գալ հենց որպես իրավապաշտպան բառիս ամենաիսկական իմաստով: Ավելին, երբ փաշինյանական իշխանության բերած աղետներն ու ծանր հետևանքներն ակնհայտ դրսևորվեցին, նկատի ունենք 2020-ի պատերազմն ու հաջորդած իրադարձությունները, Ավետիք Իշխանյանը, որպես հայ մարդ, հստակ արտահայտեց իր դիրքորոշումը և վերաբերմունքը այդ ամենի հետ կապված և շարունակում է արտահայտել:

Այսինքն, ի դեմս նրա, փաշինյանական ռեժիմը բախվել է ևս մեկ անհաշտ ու հանրային ճանաչում ունեցող գործչի հետ, որը հեղինակություն է վայելում նաև որպես իրավապաշտպան: Այդ կոնտեքստում ռեժիմի համար կոնցեպտուալ նշանակություն է ստացել հենց իրավապաշտպանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելը, ոչ թե կամ ոչ այնքան իրեն՝ Իշխանյանին ահաբեկելու կամ լռեցնելու, որքան՝ հենց հասարակությանը լրացուցիչ ահաբեկելու հաշվարկով: Ամեն պարագայում իշխանության կողմից իրավապաշտպանի թիրախավորելը բնութագրական պահ է, էլ չասած, որ ինքնին՝ ճղճիմ դրսևորում է: Կասկած չի հարուցում նաև հատուկ կոնկրետ անձի ու հենց իրավապաշտպանի թիրախավորելը, քանի որ նույն սոցցանցային հարթակներում մեր օրերում ուղղակի կարելի է ամեն օր հազարավոր շատ ավելի «թունդ» գրառումներ, «մեկնաբանություններ», «մաղթանքներ» արձանագրել: Էլ չենք խոսում առօրյա կյանքում, առօրյա շփումներում հնչող ճոխ «գնահատականների» մասին: Բայց, ի վերջո, հասարակության գերակշիռ մասի դեմ հո «վարույթ չեն նախաձեռնելո՞ւ»: Շատ ավելի հետաքրքիր է մյուս «ինչու»-ն:

Այսինքն՝ ինչո՞ւ հիմա: Ի վերջո, Ավետիք Իշխանյանի խնդրո առարկա գրառումն արվել է սեպտեմբերի 19-ին, մինչդեռ այդ գրառման պատրվակով նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը տեղի է ունեցել դրանից գրեթե ամիսուկես անց: Ի՞նչ է եղել այս միջակայքում, որ փաշինյանական «իրավապահները» հիշել են Իշխանյանի գրառման մասին: Բանն այն է, որ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանը բառացիորեն օրերս՝ հոկտեմբերի 27-ին, «բաց նամակով» դիմել էր Հայաստանում ԵՄ ու ԵԽ ներկայացուցիչներին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և գրեթե բոլոր արևմտյան երկրների դեսպաններին, նեկայացրել էր 14 կոնկրետ կետով ամփոփված փաստական տվյալներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք թույլ են տրվել Փաշինյանի իշխանության կողմից: Եվ այդ խորապատկերում Իշխանյանը, կարելի է ասել, մերկացրել էր արևմտյան տերությունների դեսպաններին, գործնականում ցույց տվել, որ նրանք ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների կողմնակիցներ չեն, ինչպիսին ներկայացել են տարիներ շարունակ ու շարունակում են ներկայանալ:

Ըստ որում, բաց նամակը անգլերեն է ուղարկվել համապատասխան դեսպաններին: Հասկացողների համար դա ավելին է, քան խայտառակելը կամ խայտառակվելը: Համաձայնեք՝ ակամայից այս ամենից հետաքրքիր եզրահանգումներ են առաջ գալիս: Դժվար է ասել, թե «քննությունն» ինչ հունով կընթանա, բայց ակնհայտ է, որ առնվազն հանրային տիրույթում ռեժիմն ու այդ «վարույթի» նախաձեռնողներն արդեն պարտված ու տապալված են: Մյուս հետաքրքիր հանգամանքն էլ այն է, որ պարզ արտահայտությունը, որն, ի դեպ, զուտ լեզվական առումով կոչ չի պարունակում, այլ ցանկության արտահայտություն է, թե՛ քրեական վարույթ նախաձեռնողների, թե՛ հանրության մեծամասնության շրջանում ընկալվել է շատ կոնկրետ, ու հարց չի ծագել, թե ում մասին է գրել հեղինակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում