Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
ԵՄ անդամ 7 երկիր դիմել է ֆոն դեր Լեյենին և Կոշտային ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշումն արագացնելու խնդրանքով. PoliticoԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԼեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետումԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել էՀայաստանի տնտեսության իրական պատկերը այլ է, քան կառավարության հռետորաբանությունը․ ԱնանյանՀավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագըՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանԵրևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենայինՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱլիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանըՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունըԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանՀանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինՀեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոսԵրբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք է

«Մեր փոքր եղբայրը դարձավ կյանքի շարժիչ ուժը». տանկիստ-մեխանիկ Էդմոն Մնացականյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Էդմոնս համեստ, խելոք, ոչ մեկին չնեղացնող երեխա էր, բարի էր ու անկեղծ, հոգատար ընտանիքի անդամների նկատմամբ, ազնիվ ու անսահման ընկերասեր: Մեր տարիքային տարբերությունը մեկ տարուց մի քիչ է ավելի: Երբ եկավ Էդմոնի բանակ զորակոչվելու շրջանը, շատ մտերմացանք, բայց, ավաղ, չհասցրեցինք մեր ավելի հասուն տարիքը վայելել, ընկերություն անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդմոնի քույրիկը՝ Անուշը:

Էդմոնը փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի: Դպրոցում լավ է սովորել: «Իր տեսակով հոգատար և ուշադիր էր բնության նկատմամբ: Մինչև բանակ գնալը՝ 2019 թ.-ին ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սիրում էր տանը բույսեր աճեցնել, հիմա էլ մայրիկը շարունակում է Էդմոնի աճեցրած կծու պղպեղն օգտագործել տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ: 15-16 տարեկան էր Էդմոնը, մայրիկը գնաց փոստ՝ առաքման միջոցով տեղ հասած նրա պատվերը ստանալու: Հերթ էր կանգնել, փոքրիկ տուփը վերցրել ու տուն եկել:

«Էդմո՛ն, ի՞նչ ես պատվիրել, գիտե՞ս, թե որքան եմ հերթում սպասել»: Տուփը բացեցինք, ներսում սերմեր էին: Մենք Աբովյանում ենք ապրում, բայց փոքր տարիքից հայրիկի հետ գնում էինք Մայակովսկի գյուղի մեր հողամասը, այնտեղ ծառ էինք տնկում, բերքահավաք ու այլ աշխատանք անում: Երևի թե հենց այդտեղից էլ առաջացել էր Էդմոնի սերը հողի ու բնության նկատմամբ: Մեծ նպատակներ ուներ, ցանկանում էր սեփական ջերմոց ունենալ, լոլիկ ու սունկ աճեցնել, մինչև հիմա սերմերը իր դարակում դրված են»,-նշում է զրուցակիցս:

Հիմա Էդմոնի երազանքը նրա ընտանիքն է կյանքի կոչում. կա նրա անունով հողամասը, որի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն: «Հայրիկս այդտեղ 200-ից ավելի ծառ է տնկել, ազնվամորու առաջին բերքն էլ արդեն համտեսել ենք: Ծառերը հրաշալի աճում են, երևի թե նրանից է, որ Էդմոնի անունով է ամեն ինչ արվում»: Էդմոնը բանակ է զորակոչվում 2019 թ. հուլիսի 13-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): Էդմոնը տանկիստմեխանիկ էր: Քույրիկի խոսքով, կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար և կարգապահ զինվոր, մարտական պատրաստության ժամանակ ունեցել է բարձր ցուցանիշներ: Մինչդեռ, Անուշի խոսքով, նախքան զորակոչվելը եղբայրը գուցե ներքին անհանգստություն ուներ:

«Կարծես չէր ուզում մեկնել բանակ, վերջին շրջանում հատկապես պարփակվել էր: Անտրամադիր էր, տխուր: Երբ արդեն ծառայում էր Արմավիրում, ամեն ինչ շատ լավ էր, իրեն լավ էր զգում: Արցախում էլ հանգիստ ծառայում էր, մեկնում էին Ջրական զորավարժությունների և վերադառնում»: Բայց պատերազմը խլեց բոլորիս հանգստությունը: «Սեպտեմբերի 27-ին և 28-ին Էդմոնը զանգել է, իր հետ խոսել ենք, կապի մեջ եղել: Ձայնը նորմալ էր, ամեն ինչ կարգին էր թվում: Գուցե հայրիկի հետ անկեղծացել է, բայց մեզ հետ զրույցում ասում էր՝ ամեն ինչ կարգին է, որևէ բանի պակաս չունեմ: Էդմոնն առաջնագծում է եղել, ինչի մասին չենք իմացել»: Էդմոնի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 2-ը. այդ օրը նա վերջին անգամ խոսել է ընտանիքի անդամների հետ: «Առավոտյան զանգեց, յոթն անց հիսուն էր, մի քանի րոպե խոսեցինք: Բոլորով հավաքվեցինք՝ ծնողներս, փոքր եղբայրս և ես, ու սկսեցինք զրուցել: Վերջին օրերին ձայնի մեջ փոփոխություն էր զգացվում: Զրույցի վերջում մաման ասաց՝ Էդմո՛ն, գլխարկդ դի՛ր, չմրսես: Ու զանգն անջատվեց, անգամ իրար հրաժեշտ չտվեցինք: Սկսեցինք զանգահարել հրամանատարին, ասում էր, որ որևէ բանից տեղյակ չէ»:

Էդմոնը զոհվել է Ջրականում, պայթյուն է եղել, գնացել է տղաներին օգնության, վիրավորներից ոմանց կարողացել են դուրս բերել մեքենայով, բայց Էդմոնն, ավաղ, չի վերադարձել: «Այնքան ուժ է ունեցել իր մեջ, որ տեսել է՝ երկնքից կրակ է թափվում, և գնացել է օգնության»: Անուշն ասում է՝ եղբայրը սրտաբաց էր, ամեն կերպ փորձում էր օգնել բոլորին: Զոհվեց, երբ օգնության հասավ զինակից ընկերներին: Էդմոնը տուն է «վերադարձել» զոհվելուց վեց ամիս անց, թշնամին է փոխանցել նրա մարմինը: «Հայրիկս օրերով գնում էր Արցախ, մի օր հեռախոսը գտավ, փոքրիկ Աստվածաշունչը ևս իրերի մեջ էր եղել, բայց այրված վիճակում: Այնտեղ իրենք ասում էին, որ Էդմոնն անհետ կորած է, բայց Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 6-ին հրապարակում է նրա անունը զոհվածների ցուցակում: Վիրավորում է ստացել ու միանգամից զոհվել, վիրավոր տղաներից մեկն ասել էր, որ տեսել է Էդմոնին ընկած: Մենք, իհարկե, չէինք հավատում: Հիվանդանոցներից մեկում տղաներից մեկ ուրիշը հավանաբար Էդմոնին ինչ-որ մեկին էր նմանեցրել, ասել, որ Էդմոնին առաջին օգնություն է ցույց տվել, և մեքենան նրան տեղափոխել է հոսպիտալ: Սա մեզ հույս տվեց…»:

Բայց իրականությունն այլ էր, Էդմոնի մարմինն անճանաչելի էր, ԴՆԹ անալիզը «վստահեցրեց», որ նա է, Անուշն ասում է՝ հանդերձանքը ևս հավաստող գործոն է դարձել: Ընտանիքներից յուրաքանչյուրն ապրելու, կյանքից կառչած մնալու, կյանքին հավատալու իր բանաձևն է գտնում: Էդմոնի ընտանիքը ևս այն գտել է: «Մեր միակ մխիթարությունն Աստված է, գիտենք, որ հանդիպելու ենք Էդմոնին: Եթե չհավատանք դրան, ամեն ինչ շատ անիմաստ է դառնում: Մյուս կողմից՝ բոլորիս ապրելու շարժիչ ուժը դարձավ Արգիշտին: Եթե նա չլիներ, մենք երևի թե կխելագարվեինք:

Էդմոնը լրիվ այլ սիրով էր սիրում մեր փոքր եղբորը, բոլորից առավել: Տան փոքրն էր, իր հանդեպ սերն ու ուշադրությունն էլ այլ էր: Մինչև հիմա Արգիշտին պահպանում է նամակները, միշտ զրուցում էին, թե ինչ են արել օրվա ընթացքում, Էդմոնը նկարներ էր ուղարկում, ձայնային հաղորդագրություններ: Ասում էր՝ ախպե՛րս, սպասի, գալու եմ միասին լողի գնանք, ծրագրեր էին կազմել, թե ինչ են անելու և ուր են գնալու: Էդմոնը բանակ էր զորակոչվել հուլիսի 13-ին, երկու տարի անց նույն օրը պետք է զորացրվեր, իսկ հուլիսի 20-ին մեծ շուքով նշեինք իր վերադարձն ու մեր փոքր եղբոր ծննդյան օրը: Եթե Արգիշտին չլիներ, ես, անկեղծ, չգիտեմ, թե ծնողներիս ու իմ կյանքն ինչպիսին կլիներ: Եթե նա ինչ-որ տեղ է գնում ու մի քիչ ուշանում, բոլորս իրար ենք խառնվում: Եթե մեկ խոսքով ասեմ՝ մենք իրենով ենք ապրում, ինքն է մեզ ուժ տալիս: Եվ, իհարկե, Էդմոնի հետ մի օր հանդիպելու հույսը»:

Հ. Գ. - Էդմոն Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում