Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև Հանքագործների և մետալուրգների միության անդամ հանդիսացող ընկերություններին պատկանող hանքեր պարբերաբր շրջայց կատարելը։

Բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներին ընդունեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը։ Ներկայացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները, աշխատանքային պայմանները և հանքարդյունաբերության ընթացքում շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնելու ծրագրերը, բնապահպանությանն ուղղված գործունեությունը։
ԶՊՄԿ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը և կայուն զարգացման ծրագրերի տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը հյուրերին ուղեկցեցին կոմբինատ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան մոտիկից տեսնելու աշխատանքի ընթացքը։
Այնուհետև բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչները եղան Քաջարանի բաց հանքում։
Նրանց ցուցադրվեց բաց հանքի տարածքը, փորման ուղղությունները, մեկնաբանվեց անվտանգության պահպանման քաղաքականությունը։
Երկօրյա աշխատանքային այցի վերջնակետը Արծվանիկի պոչամբարն էր։ Բնապահպանները կարողացան անձամբ ուսումնսիրել այն, տեղեկանալ տարածքի չափերի և ազդեցության, կիրառվող գործիքակազմի մասին։
Պայմանավորվածության համաձայն՝ նրանք իրենց նկատառուները կներկայացնեն միության հետ հաջորդ հանդիպմանը։ Այցերը հանքեր շրունակական բնույթ են կրելու։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան