Վատ «վարորդին» ի՞նչն է խանգարում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ: Հաջորդ անգամ գնում, սյանն է խփում, էլի մարդիկ են հավաքվում, ասում է՝ ժողովո՛ւրդ, «կալոդկեքի» վրա նախկին տերը ներկ էր փչել, դրա համար էդպես եղավ: Մի անգամ էլ հենց ավտոտնակի դարպասին է հարվածում՝ մեքենայի հերն էլ անիծելով, ավտոտնակի էլ: Նորից թաղեցիք հավաքվում են, սա թե՝ նախկին տերը ավտոտնակի մուտքը շատ նեղ է արել, հարևաններն ու թաղապետարանն էլ չեն արգելել, դրանից էր...
Հարևաններից մեկը, որ վերևի հարկից հետևում է էս իրարանցմանը, մտածում է՝ արա, սա մեզ գժի տեղ ա դրել, սպասի ասեմ՝ «սաղ շարժիչից ա», տեսնեմ, թե ի՞նչ ա անելու: Ու վերևից ձայն է տալիս, թե՝ ընկե՛ր ջան, էդ մատոռի՛ց ա, մատոռի՛ց... Սա լրիվ լուրջ է ընդունում, ու մի օր էլ որոշում է, որ ինքը ավտոյից հասկացող ամենաուժեղ մեխանիկն է, սկսում է շարժիչը զննել: Նայում է, նայում, էս մասն է ձեռնահարում, էն մասն է ձեռնահարում, վերջը հասկանում է, որ բան չի հասկանում, մուրճն առնում, ընկնում է շարժիչի «ջանին»: Դը՛մփ, հա, դը՛մփ, հո՛ւ, հա, հո՛ւ...
Վերջը տալիս է, շարժիչը լրիվ ջարդուփշուր անում, թաղեցիք նորից հավաքվում են: Սա էլ թե՝ «տեսա՞ք, որ սրա մեխանիզմը չի աշխատւմ, դրա համար էլ անընդհատ պատերին էր խփվում»... Նման վարորդի մասին մտքներումդ հիմա ինչ ասես ասացիք, չէ՞: Բա որ այդ «վարորդը» պետության ղեկին է լինում, դրան ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանը պետության «մեքենան» պատեպատ խփելով բերել ու երեք անիվով անդունդի պռնկին կախել է, թե բա՝ դուխով խաղաղության խաչմերուկ մտանք, էն էլ լուսացույցի գույները «խաղում» էին:
Ու ընդհանրապես, չի լքում հիմնավոր կասկածը, որ այս քաղաքական ուժի գոնե կարդալու ունակ ներկայացուցիչների կարդացած միակ գիրքը Օտյանի «Փանջունին» է, այն էլ՝ միայն նախաբանը, այն էլ՝ որպես կյանքի և գործունեության ուղեցույց: Կհիշեք, որ ասում է՝ 2x2 հավասար է 5-ի, ու քարով տալիս, բացում է դասընկերոջ գլուխը, որ ասում էր՝ չէ, 4 է: Քարով տալիս է ու ասում՝ «առ քեզ համոզեցուցիչ փաստարկ մը»: Ինչ կա, ջարդում էր ու ասում՝ շինեցի: Հայրն էլ լավատեսորեն կարծում էր, որ տղան մեծանա՝ փորձանք է դառնալու, պարզվեց՝ չէ, տղան հեղափոխական դարձավ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...