Լևոն Քոչարյանը ԱԺ կգնա. թեժ է լինելու
Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյան կարող է բավականին լուրջ և թեժ անցնել։ Բանն այն է, որ այդ օրը պետք է ամբիոնից ելույթ ունենա Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը և երդում տա որպես պատգամավոր։
Օրերս նա ԿԸՀ որոշմամբ ստացել է իր պատգամավորական մանդատը և ազատ արձակվել մեկուսարանից։ Մեկ ու կես ամսվա բանտարկությունից հետո էլ Լևոն Քոչարյանը գնալու է Ազգային ժողովի նիստին։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լևոն Քոչարյանի՝ պատգամավոր դառնալու հանգամանքը «բավական» ոգևորել է իշխանական պատգամավորներին՝ նրանց հնարավորություն տալով հերթական անգամ սրել «նախկիններ, ներկաներ» դիսկուրսը, ընդդիմության դեմքին նետել նախկինների կողմից բազմաթիվ դրվագներ և հերթական անգամ խրոխտ կեցվածք ընդունել, չի բացառվում, որ ընդհուպ ՔՊ-ական պատագամավորները որոշեն բռնություն կիրառել Լևոն Քոչարյանի և ընդդիմության այլ ներկայացուցիչների նկատմամբ, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամն է, որ ՔՊ-ն իր թվային գերակշռությունից օգտվելով քաղաքական միտք արտաբերելու փոխարեն զոռ է տալիս բռունցքներին։
Մեր աղբյուրը նշում է, որ ընդդիմությունը ևս այս անգամ բավականին պատրաստված է գնալու և ամբողջ կազմով մասնակցելու են, իհարկե հասկանում են, որ խորհրդարանի նիստերի դահլիճում, որտեղ իրենք թվով չափազանց փոքր են, ավելին նման դեպքերում իշխանական պատգամավորներին աջակցում են նույնիսկ պետական պահպանության ծառայության աշխատակիցները, կարող են բռնության ենթարկվել, բայց ընդդիմությունն էլ հասկանում է, որ, ամեն անգամ ԱԺ-ում ծեծ ուտելով, իրենք ընդամենը հանրության մոտ կորցնում են իրենց հեղինակության վերջին նշույլները, ուստի այս անգամ բավական մարտական են տրամադրված։
Հայկ Մանուկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան