«Գիտության և գործարարության օրեր 2023» խորագրով համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին՝ Երևանում
Այսօր Հայաստանում երբ խոսում ենք պատանիների համար նախատեսված կրթական կենտրոնների մասին, որոնք մասնագիտացված կլինի դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտներում, յուրաքանչյուրս առանց երկմտելու ասում ենք՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում:
Թումոյի գլխավոր տնօրենն է Մարի Լու Փափազյանը, ով մշակել է Թումոյի կրթական ծրագիրը և ղեկավարել է կենտրոնի առաջին շինության նախագծման ու կառուցման աշխատանքները։ Նախքան Թումոն, նա ղեկավարել է Կրթություն հանուն զարգացման հիմնադրամը, որը զբաղվում էր առցանց կրթական ծրագրերի միջոցով Հայաստանի և սփյուռքի ուսանողներին միավորելով։ Նա նաև ղեկավարել է Նյու Յորքի մի քանի հայտնի բարձրահարկ կառույցների շինարարական աշխատանքներ։ Անսպառ էներգիայով ու ջանասիրությամբ հայտնի Մարի Լու Փափազյանը 2022 թվականին Երևանում անցկացված «Գիտության և Գործարարության օրեր 2022» համաժողովի բանախոսներից մեկն էր՝ Գարիկ Իսրայելյանի, Արտեմ Փաթափությանի, Գեորգի Դերլուգյանի և բազմաթիվ այլոց հետ: Համաժողովը նպատակ ուներ մեկտեղել գիտության և բիզնեսի անվանի գործիչներին՝ ի նպաստ փորձառական գիտության զարգացման և գիտության առևտրայնացման խրախուսման: Նման միջոցառման անցկացման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Գիտության և գործարարության օրեր 2022» ֆորումին մասնակցում էին շուրջ հազար գիտնականներ, հետազոտողներ ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից:
Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» խորագրով համաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին Երևանում: Համաժողովի պատվավոր հյուրն է լինելու մեր ժամանակների նշանավոր մտածողներից աշխարհահռչակ Նասիմ Թալեբը:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան