«Տվյալների փոխանակումն այսօր շատ ավելի կարևոր է, քան ապրանքային առևտուրը» Ռուբեն Ենիկոլոպով
Տնտեսագետ, Ռուսական տնտեսագիտական դպրոցի (РЭШ) գիտական ղեկավար, Պոմպեու Ֆաբրա համալսարանի (Բարսելոնա) պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովի կարծիքով, մարդիկ հակված են մեղադրել սոցիալական ցանցերի ալգորիթմներին այն պարագայում, երբ իրենք են ձևավորում սեփական պատկերացումները կյանքի մասին: Ռուբեն Ենիկոլոպովը կարծում է, որ մենք ապրելու ենք մի աշխարհում, որտեղ գերիշխելու են պլատֆորմներն ու տվյալները: «Ըստ էության տվյալների փոխանակումն այսօր շատ ավելի կարևոր է, քան ապրանքային առևտուրը»,- նշում է տնտեսագետը:
Ռուբեն Ենիկոլոպովը 2022 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացված «Գիտության և գործարարության օրեր 2022» համաժողովի բանախոսներից էր և ներկայացնում էր իր պատկերացումներն ու մոտեցումները մերօրյա ներկայի և սպասվող ապագայի վերաբերյալ: Համաժողովն ըստ էության հավակնում է դառնալ պարբերական և այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» խորագրով ֆորումը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման պատվավոր հյուրն է լինելու աշխարհահռչակ գրող, փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը:
Համաժողովի մանրամասներն՝ այստեղ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան