Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանամերձ շրջաններին հարվածելու մասին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական զորքերը հրետանիով և ուղղորդվող ականանետային զինամթերքով հարվածներ են հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին՝ ի պատասխան շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։
Ըստ ԻՊԲ-ի հայտարարության՝ թիրախների շարքում են եղել «ահաբեկչական օբյեկտներ և ենթակառուցվածք, դիտակետեր և տեխնոլոգիական սարքավորումներ, որոնք օգտագործվում են Իսրայելի դեմ ահաբեկչության համար»։
ԻՊԲ-ն հավելել է, որ «Հեզբոլլահ»-ը նաև հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող Ադամիտ կիբուցի ուղղությամբ․ տուժածներ չկան։ ԻՊԲ-ն հրետանիով հարվածել է արձակման վայրին։
Իր հերթին Al Jadeed հեռուստաալիքը հաղորդել է, որ Լիբանանում գնդակոծության է ենթարկվել 10 ավան։ Իսրայելական մի քանի արկեր պայթել են Լիբանանի բանակի հրամանատարական դիտարկման կետի մոտ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
«Հեզբոլլահ»-ի զինյալները նոյեմբերի 9-ին գնդակոծել են Իսրայելի հյուսիսային շրջանները։ Ինչպես հաղորդում է Al Jadeed հեռուստաալիքը, կրակի տակ են հայտնվել իսրայելական զորքերի պահակակետերը հրեական երեք բնակավայրերում։ Շիաները պնդում են, որ կարողացել են խոցել երկու Merkava տանկ։ Իսրայելական հրամանատարության կողմից նման տվյալների հաստատում չի եղել:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան