Լոռու մարզը ճանաչվեց «Տարվա կրթական մարզ» Կորիզ 2023 համադպրոցական մրցույթում
Ս.թ. նոյեմբերիի 9-ին Լոռու մարզի քաղաք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կորիզ» 2023 մրցույթի «Տարվա կրթական մարզ» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Արդեն երրորդ տարին իրականացվող և կրթական աշխարհում ամենահեղինակավորը դարձած «Կորիզ» համադպրոցական մրցույթն այս տարի պատրաստել էր հատուկ նոմինացիա՝ «Տարվա կրթական մարզ»։ Նոմինացիայում հաղթող է ճանաչվում և կրթական մարզի գավաթն է ստանում այն մարզը, որի մասնակից աշակերտը լավագույնն է դառնում բոլոր տարիքային խմբերում՝ տարվա ակադեմիական գիտելիքի վրա հիմնված ինտելեկտուալ մրցույթում հավաքելով առավելագույն միավորներ՝ ամենակարճ ժամանակում։ Այս տարի մրցույթում լավագույն արդյունքները ցուցաբերեց քաղաք Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վալերիկ Պետրոսյանը և հաղթանակ բերեց ոչ միայն իրեն և իր դպրոցին, այլ նաև «Կորիզ» 2023-ի «Տարվա կրթական մարզ» գավաթը բերեց Լոռու մարզ։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Լոռու մարզի փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանը և «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց ուսուցիչները։
Հիշեցնենք, որ «Կորիզ» համադպրոցական մրցույթը հայկական կրթական «Օսկար»-ն է, որին արդեն հասցրել են մասնակցել ՀՀ և ԱՀ 1399 դպրոցների շուրջ 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 18․250 աշակերտ։ 2020 թվականին ստեղծված «Կորիզ» կրթական շարժումը ընդամենը 3 տարվա ընթացքում իր շուրջը համախմբելով գաղափարակից շուրջ 5 տասնյակ ընկերություն և Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացել է իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։ Ս.թ. հոկտեմբերի 8-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ «Կորիզ» 2023 համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը, որին ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։ Լավագույն աշակերտների ուսուցիչները ստացան նաև 500.000 դրամային մրցանակներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան