Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Պետք է ստեղծել ուժեղ պետություն՝ նախագահական կառավարմամբ, որտեղ նախագահը կլինի գերագույն գլխավոր հրամանատար

Իր անկախության 33 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առնվազն երկու անգամ սահմանադրական փոփոխություններ է իրականացրել, երրորդին էլ արդեն պատրաստվում են մի քանի տարի, սակայն դեռ վերջնական որոշում այդ կապակցությամբ չկա։

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ Մինչ այդ Հանրապետությունը կառավարվում էր 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված անկախության հռչակագրով, որով էլ սահմանվել էր Հայաստանի կառավարման պետական կարգը։

Ըստ էության, առաջին սահմանադրությունը բխում էր հենց անկախության հանրաքվեից և արտացոլում նշված պետական կառավարման համակարգը, և, զարմանալի չէ, որ հենց առաջին սահմանադրությամբ, որտեղ Հայաստանը իսկապես նախագահական հանրապետություն էր, հաջողվեց հաղթանակ տանել Ադրբեջանի նկատմամբ արցախյան առաջին պատերազմում։ 2005 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած 2-րդ հանրաքվեով սահմանադրության առաջին փոփոխություններն իրականացվեցին, թեև երկրի իշխանությունները հայտարարում էին, որ փոփոխություններն իրականացնում են հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների կարգի բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից, օրինակ, նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց, իսկ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական նախագահի լիազորությունները վերացվեց և վարչապետ կարող է ընտրվել միայն Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձը, հարկավոր է նշել, որ առաջին փոփոխություններն իսկապես հետընթաց էին երկրի կառավարման առումով։

Նախագահի լիազորությունների չափազանց նվազեցումը առանձնակի հաջողություններ չբերեց Հայաստանին։ Սահմանադրության երկրորդ փոփոխությունները տեղի ունեցան 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Երկրի այն ժամանակվա իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, որոշեցին կտրուկ փոխել երկրի կառավարման համակարգը և այն կիսանախագահականից վերածել ամբողջությամբ խորհրդարանական կառավարմամբ համակարգի, իսկ երկրի նախագահը ընդհանրապես վերածվեց «անգլիական թագուհու»։

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք այն ժամանակ դեռ ընդդիմություն էին, Սերժ Սարգսյանին մեղադրում էին իր հագով կոստյում կարելու մեջ, սակայն 2018 թվականի իշխանափոխությամբ գալով իշխանության՝ որևէ քայլ չեն նախաձեռնել սահմանադրական այդ փոփոխությունները չեղարկելու և նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնելու ուղղությամբ, թեև նման ցանկություն ավելի վաղ հայտնել էին և, ըստ մասնագետների, հենց 44-օրյա պատերազմի ժամանակ Սահմանադրության անկատարությունը լրջագույն մարտահրավեր դարձավ Հայաստանի Հանրապետության համար և կառավարման անկատարության հետևանքով բազմաթիվ խնդիրներ ծագեցին։ Մինչ 44-օրյա պատերազմը՝ Նիկոլ Փաշինյանը մտադրություն էր հայտնել սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որոնք պետք է 2020 թվականի ապրիլի 5-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Սահմանադրության հանրաքվեն չեղարկվեց, դրանից հետո էլ իշխանությունը որոշեց ինքը իր հագին թողնել Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը։

Այդ կոստյումից հրաժարվելու մասին հայտարարություններ վերջին տարիներին շատ են հնչում։ Քաղաքական գործիչների մի մեծ մաս կարծում է, որ Հայաստանի վաղվա օրը ճիշտ կառուցելու ուղիներից առաջինը և կարևորը ՀՀ սահմանադրության փոփոխումն է։ Ի դեպ, վերջերս ՀՀ նախկին ՊՆ նախարար, «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Արշակ Կարապետյանը News.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ պետք է ստեղծենք ուժեղ պետություն՝ նախագահական կառավարմամբ, որտեղ նախագահը կլինի գերագույն գլխավոր հրամանատար, որպեսզի գիտակցի ժողովրդի առջև իր պատասխանատվության ողջ չափը։ Այդ կերպ Արշակ Կարապետյանը նույնպես գտնում է, որ այն մոդելը, որով շարժվում է Հայաստանը՝ ճիշտ չէ, և հնարավոր է՝ մեր երկիրին բերի նոր և շատ ցավոտ ցնցումներ, ընդուպ՝ երկիրը տանի նոր արկածախնդրության։

Ներկայումս ևս Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կա, գործում է, առաջարկներ է ներկայացնում և, հնարավոր է, որ եկող տարի ևս մեկ սահմանադրական հանրաքվե տեղի ունենա։ Մինչդեռ հարկավոր է վերադառնալ ակունքներին՝ 1995 թվականի սահմանադրությանը և որոշակիացնել և հստակեցնել բոլոր կառավարման համակարգի աշխատանքի բոլոր սկզբունքները, ի վերջո, մեր երկիրը փորձադաշտ չէ, որ ով ինչ ցանկանա՝ իր քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնի։ Անհրաժեշտ է հստակ իրավական կարգավորումներ, առավել ևս, որ սահմանադրության բոլոր փոփոխությունները ոչ թե դրական են ազդել, այլ իրականում եղել են ֆարս, թուլացրել երկիրը։

Լևոն Հովհաննիսյան