Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Փաշինյանի հերթական հակառուսական դեմարշը

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, ընդ որում Հայաստանի կառավարությունը հատուկ ընդգծում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը բելառուսական կողմն է եղել։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այս որոշմանը, չմեկնելու պատճառների մասին հաղորդագրությունում ոչինչ չի նշվում։ Եթե հավատանք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը, ապա Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է զանգահարել Փաշինյանին համոզելու մի կողմ դնել իր տարաձայնությունները և մասնակցել կարևոր այդ միջոցառմանը, սակայն Փաշինյանը, ի սկզբանե, մտադրված է եղել հրաժարվել։

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանը տևական ժամանակ վերապահումներ ունի, սակայն այս դեմարշը ոչ այնքան Բելառուսի կամ Ղազախստանի, որքան հենց Ռուսաստանի դեմ է, ուստի, բնավ զարմանալի չէ, որ առաջինն արձագանքել է պաշտոնական Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու առաջիկա գագաթնաժողովին։ «Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշգրտելու համար»,- նշել է Պեսկովը, միաժամանակ ընդգծել, թե ՀԱՊԿ ձևաչափը մնում է արդիական և այդ հանդիպումները, որոնք կազմակերպում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում վկայում են դրա մասին։

Տևական ժամանակ Հայաստանի գործող վարչախումբը հակառուսական քայլերի դրսևորումների մեջ խտրականություն այլևս չի դնում։ Փաշինյանը հրաժարվել էր մեկնել Բիշքեկ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ օրերս չէր մեկնել Մոսկվա և չէր մասնակցել անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքին, փոխարենը Հայաստանում ընդունել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին։ Գրիգորյանը նաև ուղևորվել էր Բրյուսել, որտեղ էլ հանդիպումներ էր ունեցել եվրոպացիների հետ, նաև հայտարարել, թե Հայաստանը միանշանակ կողմ է բանակցությունների բրյուսելյան հարթակին։ Իսկ Ռուսաստանի առաջարկին՝ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպում անցկացնել, Հայաստանը մինչ օրս չի պատասխանել, ինչը վկայում է, որ սա կոնկրետ քաղաքականություն է և հղի լուրջ հետևանքներով։

Գայանե Կարապետյան