Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Նոր համագործակցություն, որը Վանաձորում կխթանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը

Հուշագիր Վանաձորի պոլիտեխնիկական քոլեջի և Shtigen Group-ի միջև

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջն այսուհետև արևային ոլորտի մասնագետներ կպատրաստի․ Shtigen-ի և կրթական այս հաստատության միջև հուշագիր է կնքվել։ 

Քոլեջում 2022թ․ բացված «Վերականգնվող էներգիայի կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» բաժնում, որտեղ այժմ սովորում է մոտ 30 ուսանող, կդասավանդեն նաև Shtigen-ի մասնագետները, «Shtigen կորպորատիվ ակադեմիան» էլ կրթարանին կտրամադրի համապատասխան կրթական նյութեր, կապահովի գործնական հնարավոր պարապմունքներով, լավագույն շրջանավարտներն էլ աշխատանքի կանցնեն ընկերությունում։ 

1957թ․ հիմնադրված քոլեջի «Արևային» բաժնում սովորել ցանկացողները բավականին շատ են․ այս տարի անգամ մրցակցություն է առաջացել, և դիմորդների թիվը գերազանել է սահմանված տեղերի քանակը։

Քոլեջի տնօրեն Տաթևիկ Փնջոյանի խոսքով՝ բաժինն արդիականացնելու, նյութատեխնիկական բազան համալրելու և սաների պրակտիկան հավուր պատշաճի կազմակերպելու համար են դիմել  Shtigen-ին՝  համատեղ ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ․  «Բարձր գնահատելով Shtigen-ի՝ ՀՀ-ում ու հատկապես  Լոռու մարզում արևային էներգետիկայի բնագավառում ունեցած տարիների փորձը, մասնագիտական  ներուժը՝ որոշեցինք համագործակցության ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ փորձնական բացված այս բաժնի  դիմորդները գիտակցում են մասնագիտության կարևորությունն ու հեռանկարային լինելը։ Ի դեպ, պետության համար կարևոր և առաջնային համարվող այս ոլորտում մասնագիտացող սովորողներին, որոնք լավ կամ գերազանց առաջադիմություն կցուցաբերեն, կտրվի 50.000 դրամ պետական կրթաթոշակ»։

Քոլեջի 7 բաժիններից մեկն է արևայինը, ուսուցումը՝ երեք տարի։ Ի դեպ, այնտեղ դասավանդողներից մեկը՝ Վահան Թադևոսյանը,  Shtigen-ի մարզային աշխատակիցն է։ 

Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ ուսանողները պետք է գիտակցեն, որ այս բաժինն ընտրելով՝ դառնալու են ռազմավարական ոլորտի մասնագետ, և նրանց գիտելիքից, պատասխանատվությունից և հանձնառությունից է կախված նաև, թե հետագայում ինչպիսի էներգետիկ ոլորտ կունենա մեր երկիրը. «Shtigen Group-ի համար կրթական ծրագրեր նախաձեռնելն ու արդեն իսկ գործող նախագծերին ընդառաջ գնալը սկզբունքային հարցեր են։ Այսօր առավել, քան երբևէ մեր պետությանն էներգետիկ անկախություն է անհրաժեշտ, որին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը վերականգնվող էներգետիկան է, հետևաբար մասնագիտական կողմնորոշման հարցում ևս կրթարանները պետք է հաշվի առնեն այս գործոնները։ Մեզ համար կարևոր է նաև, որ ծրագրերը լինեն խորապես մտածված ու հաշվարկված, ունենան զարգացման հեռանկար և համապատասխանեն   Կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր սկզբունքներին։ Այս համագործակցությունը, նախևառաջ, հենց այդ սկզբունքներին հավատարիմ լինելու մասին է»։