Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Դեռ հարց է՝ ով ում է «հող» դարձրել ոտքերի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և պետական ռեսուրսների արդյունավետ կառավարումը պայմաններ է ստեղծում պետության զարգացման և հանրային բարեկեցության համար։ Սրա մասին փաստում են այն երկրների օրինակները, որոնց դեպքում արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է եղել հասնել հանրային ու պետական բարօրության։ Իսկ այս հարցում մեծ դերակատարություն ունի հաշվետվողականությունը, երբ իշխանությունները պետական միջոցները կառավարելու և ծախսելու հարցում հաշվետու են հանրության առաջ։

Հայաստանի համար միշտ էլ ակտուալ են եղել պետական միջոցները ոչ թիրախային օգտագործելու, անարդյունավետ ծախսելու, վատնելու, կոռուպցիոն նպատակներին ծառայեցնելու ու այլ արատավոր երևույթների կանխարգելման թեմաները։ Ու Փաշինյանը հմտորեն օգտագործեց այս թեմաների շուրջ հանրային դժգոհությունը, որպեսզի հասնի վարչապետի իր բաղձալի աթոռին։ Ընդ որում, նա հրապարակայնորեն հավաստիացնում էր, որ ինքը միայն մեկ գլխավոր նպատակ ունի, այն է՝ ծառայել ժողովրդին։ Ավելին, Փաշինյանն ընդգծում էր, թե իր իշխանությունն ընդամենը հող է ժողովրդի ոտքերի տակ, բայց նրա կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ընդամենը մոլորեցնում են ժողովրդին՝ դարձնելով հող իրենց ոտքերի տակ։ Դրա մասին են վկայում իշխանությունների կողմից պետական միջոցների կամայական ծախսերը։ Այդ ամենի արդյունքում իշխանավորները հարստանում են ու կապիտալ կուտակում, սակայն ժողովրդի վիճակը չի բարելավվում։ Իսկ որոշումներ ընդունելիս նրանք միայն իրենց շահերով ու ագահությամբ են առաջնորդվում, այլ ոչ թե հանրության շահերով։

Գումարներ են վատնվում հանրության համար ընդհանրապես խնդիր չլուծող ուղղություններով։ Միաժամանակ տուժում են այնպիսի առանցքային ուղղություններ, որոնք կարող են հանրային կյանքի բարելավման համար էական նշանակություն ունենալ։ Օրինակ՝ կրթությանը կամ գիտությանը հատկացվող միջոցների հարցում կառավարությունը շատ խնայողաբար է գործում։ Պետական միջոցների մսխման օրինակները բազմաթիվ են։ Վերջերս իշխանություններն ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար հատկացրեցին միայն նոր ընտրված Երևանի քաղաքապետի երդմնակալության համար։ Տպավորություն է, որ իշխանություններն ուղղակի միջոցառումների առիթ են փնտրում, որ շռայլ ծախսեր անեն։ Սեպտեմբերի 23-ին Հայաստանի անկախության տոնի առիթով նախատեսում էին, որ պետք է տեղի ունենար ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որի համար մեծ գումարներ տրամադրվեցին պետական բյուջեից։

Փաշինյանն այդ համերգի «անհրաժեշտությունը» հիմնավորում էր նրանով, որ «դա կազմակերպում են Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանն ապրում է, զարգանում է, Հայաստանը կա և լինելու է»։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ Սնուփ Դոգի համերգը տեղի չունեցավ, ու պարզվեց, որ երգչին ամբողջությամբ վճարվել է 2,3 մլրդ դրամ։ Այսինքն, հարկատուների գումարներով չկայացած համերգի համար ահռելի գումար է վճարվել։ Հիմա էլ նոր ծախսեր են պլանավորում բոլորովին անհասկանալի այլ առիթներով։ Օրինակ՝ հաջորդ տարվա պետական բյուջեով 24 մլն դրամ կհատկացվի «Քաղաքացու օրը» նշելու համար։ Իրականում այդ օրը ոչ թե քաղաքացու օրն է, այլ իշխանությունների օրը։ Շռայլ ծախսերի իրականացման համար նույնիսկ մրցաշարեր են հորինվում։

Օրինակ՝ «Վարչապետի գավաթ» կոչվող սիրողական ինչ-որ մրցաշարերի վրա պետությունը ծախսել է շուրջ 340 մլն դրամ։ Ընդհանրապես անհասկանալի է, թե այդ մրցաշարն ինչ է տալիս հասարակությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե այդքան գումարով ինչքան խնդիրներ էր հնարավոր լուծել քաղաքացիների համար։ Մյուս կողմից էլ՝ մինչ քաղաքացիները մաքառում են իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար, իշխանությունները պետական բյուջեի միջոցները ծառայեցնում են կոնկրետ իրենց քմահաճույքներին։ Օրինակ՝ կառավարությունը 54 մլն դրամ է տրամադրում միայն ԱԺ նախագահի BMW-ին ուղեկցող նոր ամենագնացների համար։ Իսկ մինչ այդ էլ 90 մլն դրամ էր հատկացվել ԱԺ նախագահին նոր մեքենա գնելու համար այն դեպքում, երբ նախկինում եղած մեքենան դեռ կարող էր ծառայել։ Փաշինյանը ահռելի գումարներ ծախսեց կառավարական առանձնատների վերանորոգման համար, դա հերիք չէ, ամեն տարի նորից հսկայական գումար է տրամադրվում այդ նպատակով։

Իշխանությունների կողմից արվող անարդյունավետ ծախսերն այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է դրանք հատ-հատ թվարկելը։ Միևնույն ժամանակ, պետական գնումները հիմնականում կատարվում են մեկ անձից, և մամուլում շատ է գրվել դրանից բխող կոռուպցիոն ռիսկերի մասին։ Կատարվող ծախսերի մի ուղղությունն էլ բարձր պաշտոնյաների համար նախատեսված առատ պարգևավճարներն են այն դեպքում, երբ նրանց աշխատանքի արդյունավետությունը տեսանելի չէ, իսկ սովորական աշխատակիցները ստիպված են բավարարվել ընդամենը փշրանքներով։ Դրա համար էլ նախկինում պարտքով փաբեր հաճախող իշխանականները հիմա էապես բարելավել են իրենց սոցիալական դրությունը, նոր տներ, մեքենաներ են ձեռք բերել, իսկ մարդկանց թոշակները կամ աշխատավարձերը ընդամենը մի քանի հազար դրամով բարձրացնում ու դա դարձնում են մատի փաթաթան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում