Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Քաղաքականություն

Մեղադրելով ՌԴ-ին՝ Արևմուտքն ինքն է անթաքույց միջամտում ՀՀ ներքին գործերին. վերլուծություն և փաստեր

Հայաստանյան իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի արդեն բացահայտ փոփոխությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցնում առանց այդ էլ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Երևանին: Ակնհայտ է, որ Արևմուտքը՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու իր անթաքույց փորձերն իրագործելիս ցանկանում է ստեղծել տպավորություն, որ այդ ոչ թե իրենք, այլ հենց Մոսկվան է խառնվում ՀՀ ներքին գործերին, իսկ ՀՀ իշխանություններն էլ փորձում են «հերոսաբար» դրանից խույս տալ և ապավինում են արևմուտքի օգնությանը:

Սակայն, փաստերն անհերքելի ուժ ունեն և եկեք հենց փաստերով դիտարկենք, թե որ երկիրն է իրապես խառնվում ՀՀ ներքին գործերին: Գանք 2018 թվականից: Անմիջապես հեղափոխությունից հետո պաշտոնական Մոսկվան ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը ՀՀ ներքին գործն է և Մոսկվան չի խառնվում ու որևէ կերպ գնահատական չի տալիս հայ ժողովրդի կատարած ընտրությանը: Ռուսական հեղինակավոր «Эксперт» ամսագիրը 2019 թվականին անգամ ծավալուն հոդված էր հրապարակել և մեջբերել  քաղաքագետների, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո: 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ «Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող»: Միևնույն ժամանակ, այդ նույն պահին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հորդորում էր ՀՀ իշխանություններին հրաժարվել «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր):

Իսկ այժմ տեսնենք, թե ինչով է զբաղված Արևմուտքը: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիքակազմը բավական մեծ է և այդ ցանկում կարելի է առանձնացնել տարատեսակ ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնք էլ այդ գումարով տվյալ երկրում առաջ են տանում արևմտյան օրակարգն ու շահերը: Հեղափոխությունից հետո հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող գործիչների ու կառույցների գործունեությանը: Հայաստանյան ՀԿ-ների նախագծային ֆինանսավորման ամբողջական ծավալը ճշգրիտ ուսումնասիրել հնարավոր չէ: Անհատական դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED) և բրիտանական «Sigrid Rausing Trust» հիմնադրամը: Ընդ որում` հայտնի է, որ նրանք ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատների և մի շարք այլ արևմտյան հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով: Ահա թե որքան գումար են ստացել հայաստանյան ՀԿ-ները Սորոսի հիմնադրամից 2021-2022 թվականների ընթացքում: 160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել «Դեմոլավ» տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱՄՆ դոլար: ՀԿ-ի ղեկավարը Սեդա Մուրադյանն է: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկելու Հայաստանի կարևորագույն խնդիրները հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Իր գործունեության 4 տարիների ընթացքում  տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից:  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 74,975 ԱՄՆ դոլար:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիմնադրամից ստացել է 44 հազար ԱՄՆ դոլար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան հիմնադրամից ստացել է 133,948 ԱՄՆ դոլար: «Ասպարեզ» լրագրողների ակումբը 2021 թվականին Սորոսի հիմնադրամից ստացել է 61,407 ԱՄՆ դոլար:  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Հիմնադրամից ստացել է 90,000 ԱՄՆ դոլար: Սորոսի հիմնադրամից նախորդ տարվա ընթացքում դրամաշնորհներ ստացած ՀԿ-ների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: Եվ սա չհաշված ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներն ու այն բազմաթիվ սեմինարները, վերապարաստման դասընթացները, թրեյնինգները, որոնք կազմակերպվում են թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հովանու ներքո: Դիցուք՝ վերը նշված ՀԿ-ների ղեկավարներից մի քանիսն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին Բրյուսելում կազմակերպված ՀՀ-ԵՄ ռազմավարական երկխոսության զարգացմանը նվիրված երկօրյա ֆորումին:

 

Բերենք ևս մեկ օրինակ: Այս տարի պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի «աջակցել երկրում անկախ մեդիայի» կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուզ» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ Բնականաբար, Արևմուտքի կողմից նման առատաձեռնության իրական նպատակը դժվար չէ կռահել: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

 

Փաստերի վերլուծությունը երկրորդ կարծիք չի թողնում․ պարզից էլ պարզ է, թե արտքին որ խաղացողներն են միջամտում Հայաստանի ներքին գործերին և ովքեր են փորձում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել պաշտոնական Երևանի հետ շփումներում՝ հարգելով մեր երկրի ինքնիշխանությունը: Արևմտյան դերակատարները հայտարարում են, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան» է և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Դրամաշնորհ տվողներն անհրաժեշտ են համարում քաղհասարակության շրջանում այդ դիրքորոշման հանրահռչակումը։ Գործնականում արևմտյան երկրները նման քաղաքականության միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ քաղաքական էլիտայի խմբեր, իրենց անհրաժեշտ տեղեկատվական ֆոն են ապահովում՝ ազդելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես ասում են՝ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն: