Արտակարգ դեպք․ Երևանում 38-ամյա մեղադրյալը փախել է դատարանի դահլիճից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում արտակարգ դեպք է գրանցվել. մեղադրյալը փախել է դատարանի դահլիճից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող դատարանում։
Ըստ կայքի` դատարանում քննվել է Երևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինելու հարցը։ Երբ դատավորը հրապարկել է վճիռը, տղամարդը փախուստի է դիմել։
Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են պատրաստվում:
Կայքի տեղեկություններով` տղամարդը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը), 255 հոդվածի (խարդախություն) և 335 հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան