Սևիկյանը պարզաբանել է՝ մամուլի ասուլիսում իր պատասխաններից մեկը սխալ է մեկնաբանվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Պարի» ակումբի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի հետ խաղից առաջ տված մամուլի ասուլիսի իր պատասխաններից մեկը սխալ է մեկնաբանվել։
«Ուզում եմ մեծ ողջույններ փոխանցել Նիժնի Նովգորոդի բոլոր բնակիչներին։ Այժմ ես Հայաստանի հավաքականի ճամբարում եմ։ Այսօր երեկոյան մենք հանդիպում ունենք Ուելսի հետ: Նախօրեին մասնակցել եմ նախախաղային մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին։ Ցավոք, իմ պատասխաններից մեկը սխալ մեկնաբանվեց։ Ասացի, որ ավելի շատ սովոր եմ աջ եզրային հարձակվողի դիրքում խաղալուն։ Բայց նաև պատրաստ է ցանկացած դիրքում խաղալ ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում։ Ե՛վ ակումբում, և՛ հավաքականում ես միշտ տալիս եմ առավելագույնը, պրոֆեսիոնալ վերաբերմունք եմ ցուցաբերում, փորձում եմ ցույց տալ իմ բոլոր լավագույն որակները և հարգում եմ մարզչական ցանկացած որոշում։
Ես հպարտ եմ, որ խաղում եմ «Պարի ՆՆ»-ում։ Հենց Նիժնի Նովգորոդյան ակումբից ես հրավեր ստացա Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում բախտ եմ ունեցել խաղալու։ Շարունակելու եմ առաջ շարժվել և ամբողջ ուժերս տալ ֆուտբոլային դաշտում»,- Սեւիկյանի խոսքերն է մեջբերում ռուսական ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է Armsport.am-ը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան