Ֆրանսիան 14-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում կայացել ենհ B և I խմբերի հանդիպումները։ B խմբում Ֆրանսիայի հավաքականը տպավորիչ՝ 14-0 հաշվով հաղթանակ է տարել Ջիբրալթարի հետ խաղում, հայտնում է armsport.am-ը։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է Զաիր-Էմերին, գրանցվել է մեկ ինքնագոլ, ինչպես նաև աչքի են ընկել Թյուրամը, Կլաուսը, Դեմբելեն, Ֆոֆանան, Ռաբիոն, Ժիրուն և Կոմանը դուբլ են ձևակերպել, իսկ Մբապեն՝ հեթ-տրիկ։
Խմբի մյուս խաղում Նիդեռլանդները Վեգհորստի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է Իռլանդիային։ Այսպիսով Նիդեռլանդները, անկախ վերջին տուրում արդյունքից, ապահովել է Եվրո-2024-ի ուղեգիր։ Հունաստանի հավաքականի հետ անձնական խաղերում հոլանդացիներն ունեն առավելություն (հաղթել են երկու խաղերում)։
Խմբի մրցաշարային աղյուսակը
Ֆրանսիա – 21 միավոր
Նիդեռլանդներ – 15
Հունաստան – 12
Իռլանդիա – 6
Ջիբրալթար – 0
I խումբ․ Հանդիպումների արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը
Բելառուս-Անդորրա․ 1-0
Շվեյցարիա-Կոսովո․ 1-1
Իսրայել-Ռումինիա․ 1-2
Խմբի մրցաշարային աղյուսակը
Ռումինիա – 19
Շվեյցարիա – 17
Իսրայել – 12
Կոսովո – 11
Բելառուս – 9
Անդորրա – 2
Շվեյցարիան և Ռումինիան ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիր։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան