Ինչպե՞ս բանկն ու կապի օպերատորին վաճառեցին օֆշորային ընկերությանը
Ագահությունն այս իշխանությունների ամենաբնորոշ հատկանիշն է, և իրենց ընչաքաղցությունը բավարարելու ճանապարհին նրանք վտանգում են նաև Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանյան հայտնի բանկերից մեկը վաճառվել և ռեբրենդինգի է ենթարկվել։ «Հայբիզնեսբանկը» այսուհետ կոչվելու է ԱՄԻՕ բանկ։
Բանկային ոլորտում խոսակցություններ են շրջանառվում, որ նոր անվանափոխված բանկը ժամանակին գնել է օֆշորային ծագում ունեցող ընկերությունը, այն անմիջականորեն կապված է խաղադրույքներ ընդունող 1XBET ընկերության հետ։ Վերջինս բավական խոշոր և կասկածելի ծագումով բուքմեյքերական ընկերություն է։ Օրեր առաջ էլ, ամիսներ տևած «չեմուչումից» հետո (ԱԱԾ-ն ազգային անվտանգության սպառնալիք էր տեսել և կասեցրել գործարքը), թույլատրվեց Կիպրոսում գրանցված «Ֆիդելքո» օֆշորային ընկերությանը վաճառել «Վիվասելլ-ՄՏՍ» ընկերությունը։
Ամիսներ անց, կարծես բան չի փոխվել, սակայն ոչ ԱԱԾ-ն, ոչ էլ այլ գերատեսչություններ այլևս անվտանգային սպառնալիքներ չեն տեսնում։ Իսկ «Ֆիդելքո» ընկերությունը, ըստ բանկային ոլորտի մեր աղբյուրների, ևս անմիջականորեն կապված է 1XBET ընկերության հետ։ Մի կողմից, վարչախումբը խոսում է ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, մյուս կողմից՝ աջակցում օֆշորային կասկածելի ընկերություններին։ Մի կողմից՝ խոսում երկրի անվտանգության պաշտպանության մասին, մյուս կողմից՝ բանկային համակարգի առաջատար մասնակիցներից մեկին, կապի ոլորտի առանցքային ընկերությանը վաճառում օֆշորային ընկերությանը։ Ագահությունը նման բան է։
Սոնա Միկոյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան