Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ունեզրկման գործերը միջո՞ց, թե նպատակ. դիլետանտների իշխանությունը փրփուրներից է կախվում

Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սեփական դիլետանտիզմը և ապիկարությունը թաքցնելու համար սաստկացրել են քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական հետապնդումները` կոռուպցիան արմատախիլ անելը ձևականորեն հռչակելով որպես իրենց գլխավոր նպատակ։ 

Վերջին ժամանակներս բացառապես ընդդիմադիրների դեմ են քրեական գործեր հարուցում, այն էլ միայն այն ընդդիմադիրների, որոնք համարձակվում են դուրս գալ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, կամ նրա հասցեին մի թթու խոսք են ասում։ 

Նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց անուններն իսկապես ժամանակ առ ժամանակ շրջանառվել են կոռուպցիոն տարբեր սկանդալներով, իշխանությունների կողմից չեն հետապնդվում, կամ էլ մեղմ վերաբերմունքի են արժանանում քրեական գործերի առումով` Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու, ինչ-ինչ ծառայություններ մատուցելու դիմաց։ 

Այսօր իրական քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ մտավախություն ունի, որ իր դեմ կարող են քրեական վարույթ կամ որևէ կոռուպցիոն բնույթի գործ հարուցել` ունեզրկման քողի տակ։ 

Ցանկացած գործող իշխանություն, որը չունի հանրային լայն աջակցություն, հենց այս միջոցներով է փորձում պայքարել ընդդիմախոսների դեմ, վախեցնել, լռեցնել։ Բանը հասել է երբեմն զավեշտալի դեպքերի, երբ կարող են մարդկանց վրա գործ հարուցել ամենաչնչին և անհեթեթ առիթներով։ Նույնիսկ շատերը գործող իշխանության մեջ են ծաղրում, որ կարող են գործ հարուցել բակի շան տիրոջ վրա, եթե վերջինիս շունը հանկարծ հաչի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։  

Յուրաքանչյուր պաշտոնյա իր պաշտոնավարման ընթացքում կարող է սխալներ ունենալ, թերացումներ, սակայն, ըստ քաղաքական նպատակահարմարությամբ, դրանք կարող են ուռճացվել տիեզերական չափերի։ Այստեղ հաջորդիվ  սկսվում է բոլոլան. ինչու է քո վարորդի մորաքրոջ թոռնուհին Երևանում բնակարան գնել։ Ըստ էության, գործ ունենք սեփական աթոռն ամեն կերպ պահող մարդկանց խմբակի հետ։

Իհարկե, սեփական հենարան ունեցող և հանրային լայն աջակցություն վայելող իշխանությունները երբեք նման վարքով հանդես չեն գա, այլ հարց, որ այդպիսի իշխանություններն իսկապես ուժեղ են, քանի որ նրանց թիկունքին կա ռեալ ուժ՝ ժողովրդի վստահությունը։  Նիկոլ Փաշինյանի դեպքում վաղուց այլևս այդ վստահությունը չկա, չկա նաև արտաքին լուրջ աջակցությունը նախկին գործընկերների կողմից, ուստի և սեփական կաշվի համար վախենալով, նաև՝ իշխանությունը երկարաձգելու նպատակով պատրաստ են ցանկացած ստորության, այլ հարց է, որ այս նպատակներն իրականացնելու համար իշխանությունները երբեմն հայտնվում են զավեշտալի, չափազանց նվաստացած վիճակում։ 

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ուղերձներից մեկում նշել էր, որ այս իշխանությունները դիլետանտներ են։ «Մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որ կարող էր խիստ լինել միայն իր ժողովրդի հետ, դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության և խաղաղության ապագայի մասին՝ երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- այս կերպ է բնութագրել Արշակ Կարապետյանը գործող իշխանություններին։ 

Ի դեպ, կոռուպցիայի կանխարգելումը պետք է լինի միջոց, այլ ոչ նպատակ, ինչպես փորձում է իրականացնել գործող վարչախումբը, դա պետք է լինի միջոց՝ հանրության կյանքն ավելի բարելավվելու, արդարության մակարդակը բարձրացնելու, օրենքի գերակայություն հաստատելու համար, բայց սեփական դիլետանտիզմը քողարկելու համար իշխանությունները դա բացառապես նպատակ են դրել, ընդ որում, մի կողմից՝ իբր պայքարում են կոռուպցիայի դեմ, մյուս կողմից՝ իրենք են զբաղվում կոռուպցիայով։ Ուստի և զարմանալի չէ, որ օրեցօր հանրության մեջ արմատավորվում է այն կարծիքը, որ այս իշխանությունները երկար չեն կարող պաշտոնավարել, և մնում է ամենակարևոր հարցը, թե ո՞վ կկարողանա առաջնորդել ժողովրդին դեպի զարգացման բարձր մակարդակ։

Հայկ Առաքելյան