Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից
Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ Գևորգյան
Մամուլի տեսություն

«Պայքարում ենք, որ կրկին Մեսրոպ ունենանք». Մեսրոպ Հովհաննիսյանն անմահացել է Հադրութում հոկտեմբերի 13-ին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էությամբ շատ աշխույժ էր Մեսրոպը, ընկերասեր, աշխատասեր: Միշտ նկատում էր լավը: Քույր ու եղբայր էին, նա անմիջապես նկատում էր, երբ ինչ-որ փոփոխություն էի անում, ասենք՝ մազերս կտրում, իսկ քույրիկը՝ ոչ: Փոքր ժամանակ ինձ «թագուհիս» ու «սիրելիս» էր կոչում, իսկ ավելի հասուն տարիքում տուն կմտներ ու կասեր՝ կյա՛նքս, կոֆե եփեմ, միասին խմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մեսրոպի մայրիկը:

Նա սովորել և ավարտել է Գետահովիտի միջնակարգ դպրոցը: «Ուսուցիչներն ասում էին՝ եթե ցանկանա, կարող է շատ լավ սովորել: Չեմ հիշում, որ նստեր ու տանը դաս սովորեր, բայց գնում էր դպրոց ու պատասխանում, իր համար բավարար էր ուսուցչուհուն ուշադիր լսելը: Իր դասղեկի սիրելի աշակերտներից էր, Մեսրոպն էլ դասղեկին էր շատ սիրում: Հիմա իրենք են նաև ինձ շատ բաներ պատմում որդուս մասին: Չէր սիրում երկար մի բանով զբաղվել: Փոքր տարիքում էլ նույն խաղալիքով երկար ժամանակ չէր խաղա: «Թումո» է հաճախել մի քանի օր, դասընկերներն էլ էին գնում, մինչ իր փաստաթղթերը դասավորեցի, էլ չգնաց: Ուզում էր ամեն ինչ փորձել, մի տեսակ շտապում էր: Կարծես զգար, որ իր կյանքը կարճ է»,-նշում է մեր զրուցակիցը:

Մայրիկն ասում է՝ սիրում էր աշխատել: «Սարերն էր սիրում, գնում էին ու ընկերների հետ մնում: Հետաքրքիր բան է՝ տանը, երբ ճաշը դրված էր գազօջախին, երբեք ինքն իր համար չէր լցնի և ուտեր, ասում էր՝ չեմ կարող տաքացնել, բայց երբ օրերով մնում էին սարերում, զանգում էր՝ մա՛մ, ուզում ենք այսինչ բանը պատրաստել, ինչպե՞ս սարքենք: Իր պապիկի հետ մեղուներ էր պահում: Մի անգամ պապիկը զանգեց՝ Մեսրո՛պ ջան, գալու են մեղուները տանեն, կգնա՞ս մարդկանց դիմավորես: Հետո եկավ տուն՝ զարմանալի մարդիկ են, ուզում են մեղու պահեն, բայց վախենում են, անգամ մոտ չեն գալիս»: Երբ Մեսրոպի ապագայի պլաններից եմ հարցնում, տիկին Մարինեն ասում է՝ դեռ չէր էլ հասցրել ինչ-որ բաների մասին մտածել, 2020 թ.-ի մայիսին դպրոցն ավարտեց, հուլիսի 21-ին զորակոչվեց բանակ: Ծառայելու էր Ջրականում: «Շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: Այդ կարճ ժամանակում որևէ դժգոհություն չունեցավ»: Տիկին Մարինեն ցավով է նշում, որ որդու՝ դպրոցն ավարտելը ու բանակ զորակոչվելը համընկավ համավարակի օրերի հետ:

«Ո՛չ Վերջին զանգ ունեցան, ո՛չ էլ երդմնակալության արարողություն: Ծառայելու օրերին Մեսրոպը կնքվեց, բայց որևէ արարողության ներկա գտնվել չկարողացանք: Միայն իրեն հրաժեշտ տվեցինք Իջևանում»: Աշխատելով ճաշարանի զորամասում՝ Մեսրոպի ծնողները դեռ սեպտեմբերի 25-ի գիշերն են պատերազմի սկսվելու կասկածներ ունեցել: «Սեպտեմբերի 27-ի առավոտյան գիշերային հերթափոխն ավարտելով և աշխատավայրից դուրս գալով՝ հասկացանք, որ պատերազմ է սկսվել: 27-ից հետո զանգել է, հետո մի քանի օր կապ չենք ունեցել իր հետ: Հոկտեմբերի 3-ին զանգեց՝ մենք հեռու ենք, խրամատներ ենք փորում: Մինչ այդ երեխեքը միայն մեկ անգամ էին գնացել կրակայինի, զանգել էր, հայրիկին պատմում էր, որ կրակել են, ինքն էլ «отличник» է եղել: Հոկտեմբերի 3-ից հետո մի քանի օր էլի չզանգեց Մեսրոպը: Հետաքրքրվում էինք, անհանգստանում:

Հոկտեմբերի 8-ի երեկոյան զանգահարում է տուն, իմանում է, որ տանը չեմ, տատիկս մահացել էր, արձակուրդ էի վերցրել ու մեր տուն գնացել: Իր զանգը չեմ լսում, հոկտեմբերի 9-ի առավոտյան նորից է փորձում ինձ հետ խոսել: Այդ օրը խոսեցինք, հարցրեցի՝ հաց կերե՞լ եք, արդեն ցուրտ է, շորեր տվե՞լ են: Ասաց՝ հա, մա՛մ ջան: Վախենում էի երկար խոսել, Մեսրոպին ասացի՝ հետո էլի կխոսենք: Դա մեր վերջին զրույցն էր: Իրենց այդ ժամանակ արդեն տարել էին Հադրութի դպրոցը, բայց մեզ ոչինչ չի ասել: Սկսեցինք անհանգստանալ, իրեն փնտրել, նկարներ ուղարկել: Հոկտեմբերի 19-ին ամուսինս գնաց Գորիս, բայց թույլ չտվեցին մեկնել Արցախ, վերադարձավ»: Տղաների ծնողներն են սկսում իրենց զավակներին փնտրել: «Օրերով նախարարության, Կարմիր խաչի դռների մոտ էինք, հանդիպումներ էին կազմակերպում, իրենք էին մեզանից տվյալներ հարցնում, արձագանքում էինք՝ որտեղի՞ց տվ յալներ ունենանք, երբ ասում էիք քիչ խոսեք հեռախոսով: Նոյեմբերի 27-ին որոշեցինք գնալ Ղարաբաղ:

Տղաներ կային, որ ասել էին, թե որտեղ են: Մեկս մյուսով իմացանք, որ Մեսրոպն էլ է Հադրութի դպրոցում եղել»: Ուղիղ մեկ ամիս Մեսրոպի ծնողները մնում են Արցախում: «Միայն մենք չէինք այնտեղ, շատ ծնողներ էին եկել իրենց տղաներին փնտրելու: Տղամարդիկ գնում էին զորամասեր, զինվորների հանդիպում, հ ե տո որո ն ո ղ ա կան աշ խ ա տանք ն ե ր սկսվեցին: Ամեն օր հյուրանոցում ժողով էինք անում, ամեն օր մի ծնողի ճանապարհում էինք, քանի որ գտած էին լինում իրենց երեխուն: Խորապես չէինք էլ հասկանում, երբ տղամարդիկ սկսում էին իրար շնորհավորել, որ այս մեկն էլ գտավ իր տղային ու տուն տարավ: Դեկտեմբերի 17ին գտանք մեր տղային, 21-ին հուղարկավորությունն էր: Մեսրոպի փաստաթղթերն ու անձնական իրերն իր գրպանում էին եղել, ամուսինս հասկացել էր, որ նա է: Գորիսում ամուսինս ասել էր, որ Մեսրոպիս հեռախոսն իր մոտ պետք է լինի, բայց չէին գտել: Սևանում պարզել էին, որ հագին երկու շալվար է, հեռախոսը մնացել է մյուսի գրպանում:

ԴՆԹ հետազոտություն չարեցինք»: Մեսրոպի զոհվելու պատմության մանրամասները նրա ընտանիքը վերստեղծել է մյուս ծնողների պատմությունների հիման վրա, քանի որ իրենց որդին որևէ բան իրենց չի պատմել, անգամ իր գտնվելու վայրը: «Տղաները Հադրութի դպրոցում են եղել, հագուստն են փոխել, հետո հրամանատարի հրամանով դուրս են եկել դպրոցի շենքից: Այնտեղ իրենց մեծ խումբը մի քանի մասի է բաժանվում: Թութակներ կոչվող սարի վրայից ինչ-որ երկու եղբայր Մեսրոպենց խմբի սպային ուղղություն են տալիս, թե երեխեքին որ կողմ տանի:

Բայց, ըստ սպայի խոսքերի, երեխեքը հոգնած են եղել, չեն ենթարկվել: Նրանք ավելի հեշտ ճանապարհն են ընտրել, բայց, կրկին իր խոսքերով, այնտեղ ձորեր էին և այլն: Հոկտեմբերի 13-ին Վարդասար բարձրանալուց տղայիս կնքահայրը (Մեսրոպս ծառայության օրերին էր կնքվել) իր երկու սանիկի, այդ թվում՝ Մեսրոպի ու ևս մի զինվորի հետ, հայտնվում են թշնամու թիրախում, բեկորային վիրավորում ստանում: Չորսով մնում են այդ սարի վրա, մյուսները նահանջ են կատարում: Արցախում այդ սպային ծնողները գտան, որոնողական խմբի հետ գնաց ու իր թողած երեխեքին հետ բերեց»: Երկար ճանապարհ անցավ Մեսրոպը մինչև տուն հասավ: Հիմա Գետահովիտում է, նույն գերեզմանատանը երեք ընկերով են: «Մեր դպրոցն ու ուսուցիչներն այն անվանում են մեր Եռաբլուրը: Երեք ընկերով այնտեղ են ու իրար այնքան մոտ: Իրենց տարիքային տարբերությունը մեկ տարի է, բայց այնքան կապված էին իրար հետ»: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս որդու զոհվելուց հետո, տիկին Մարինեն արձագանքում է՝ «պայքարում ենք, որ կրկին Մեսրոպ ունենանք»:

Հ. Գ. - Մեսրոպ Հովհաննիսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում