Հայաստանը վերջնականապես չի փակում դուռը ՀԱՊԿ-ի համար
Մինսկում երեկ կայացել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին ինչպես ավելի վաղ հաղորդվել էր չի մասնակցել Հայաստանը։ Ընդհանուր առմամբ գագաթնաժողովին Հայաստանին անդրադարձն այնքան էլ մեծ չի եղել, միայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է հայտարարել, թե խնդիրներ կան և այդ խնդիրները պետք է լուծել բանակցությունների սեղանին, այլ ոչ դեմարշներով։ Միաժամանակ Ռուսաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ դրական տենդենցներ են տեսնում՝ նշելով, որ Հայաստանը չմասնակցելով հանդերձ, չի արգելափակել ՀԱՊԿ որևէ որոշում, ինչը չափազանց դրական է գնահատվել գործընկերների կողմից, միաժամանակ հարուցել հայաստանյան արևմտամետ որոշ զանգվածների բուռն դժգոհությունը, որոնք ակնկալում էին, որ գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կգնա մինչև վերջ և կխզի հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի հետ։
Փաստացի, Փաշինյանը և իր պաշտոնյաները ՀԱՊԿ-ի հետ առնչություններում ընդամենը խոսում են մանր շանտաժի լեզվով և գիտեն իրենց առավելագույն սահմանը, որպեսզի չհասցնեն խնդիրների և Ռուսաստանն էլ գնահատել է այս հանգամանքը, մասնավորապես Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ափսոսանք հայտնելով ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելու հանգամանքով, նշել է թե Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցն ու բարեկամը և նրա հետ խոսակցությունը շարունակվելու է։ Նույն տոնայնության մեջ եղել է նաև Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի գնահատականը։
Առաջիկա օրերին Երևան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, որը Հայաստանին ներկայացնելու է կայացված որոշումները և դրանց ընթացքը։
Հայաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե կդիտարկեն ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով առկա ընթացակարգերը, դրանց Հայաստանի կողմից միանալու հարցը։
Աննա Մխիթարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան