Արցախի նախագահին հարցաքննել են ԱԺ-ում
Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը երեկ մի քանի ժամ հարցաքննել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին։
Դռնփակ նիստում մի շարք հարցեր են տվել, որից հետո Շահրամանյանը հեռացել է՝ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Լրագրողների հետ հանդիպել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, և այն հանգամանքը, որ սովորաբար քննիչ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում դռնփակ և այնտեղ հնչեցրած արտահայտություններն ու տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, թույլ են տվել Անդրանիկ Քոչարյանին հերթական անգամ քննադատության քարը նետել ընդդիմության դաշտը։ Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է. «Այ հիմա շատ լավ հասկացա, պարոն Արծվիկ Մինասյանն ինչո՞ւ չէր ուզում, որ այս իրողությունը դառնար իրողություն, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով, շաբաթներ շարունակ խոսում էին ոչ թե քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որակյալ զեկույց ունենալու մասին, այլ հանձնաժողովի ժամկետի մասին»,- ասել է Քոչարյանը։
Ըստ էության, այն, որ նա ակնհայտորեն կեղծում է, որևէ մեկը չի կասկածում, բանն այն է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հսկիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետն օրենքով ավարտվել է և հանձնաժողովն այլևս վերազանցում է իր լիազորությունները։ Իհարկե, այս հանգամանքը հրաշալի հասկանում են նաև ՔՊ-ում, սակայն արդեն իսկ ձախողված հանձնաժողովի ինչ-որ ինստիտուցիոնալ տեսք տալու և աշխատանքի իմիտացիա ստեղծելու համար, օրենքի խախտմամբ երկարաձգել են հանձնաժողովի գործունեությունը։ Ակնարկները, թե Շահրամանյանից ստացել են չափազանց կարևոր հարցերի պատասխաններ, որոնք լույս են սփռում ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նաև արցախի հայաթափման վերաբերյալ, ողջ ընթացքում ընդդիմությանը թիրախավորելը, հերթական անգամ վկայում են, որ քննիչ հանձնաժողովն իրականում ստեղծվել է մեկ նպատակով՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանի իշխանությանն արդարացնելու համար։
Աննա Մխիթարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան