Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Ալիևը կրկին հիստերիայի մեջ է

2018 թվականի իշխանափոխությունից հետո տարածաշրջանի երբեմնի ամենամարտունակ բանակը հետևողականորեն սկսեց թուլացվել, իսկ արդեն 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են հայկական բանակի երբեմնի փառքն ու հզորությունն առնվազն տևական ժամանակով կանխելու, իսկ Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ավելի խորացնելու ուղղությամբ։ Օրերս իր տված 8 ժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, այսպես կոչված 5-րդ շարասյան մասին, ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, թե այսօր բանակում ազատվել են 5-րդ շարասյունից։

Տևական ժամանակ առաջ էլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում հայտարարում էր, թե պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։ Այն, որ գործող իշխանությունները փորձում են պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել բանակի վրա, գաղտնիք չէ, 5-րդ շարասյան թեման էլ հնարավորություն է արատավոր այդ խոսույթն ավելի ամրապնդելու և բանակից ու այլ ուժային կառույցներից հեռացնելու բոլոր այն անձանց, ովքեր լուրջ գիտելիքային կարողութուններ ունեն և կարող են դիմադրել ինչպես արտաքին թշնամուն, այնպես էլ նրանց գործընկերը դարձած Նիկոլ Փաշինյանին։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են։ Հայկական բանակի անվանի բազմաթիվ զորահրամանատարներ ներկայումս ծառայության մեջ չեն, շատերի դեմ քրեական գործեր են հարուցված, շատերին հեռու են պահում բանակի կառավարումից, փոխարենը բազմաթիվ առումներով ձախողված անձինք են այսօր ղեկավարում Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին խոսել ընդհանրապես չարժե։ Նրա հետ բանակային իր առնչությունը, նախքան նախարար նշանակվելը, եղել է ծառայության ընթացքում իր սպային դանակարելը։ Պապիկյանից առաջ պաշտպանության նախարարը երկար տարիների փորձ ունեցող Արշակ Կարապետյանն էր։ Նա վերջերս հայտարարել է, թե հեռացվեց պաշտոնից այն պատճառով, որ չընդունեց ադրբեջանական կողմի պահանջները, այսպես կոչված, ուլտիմատումը, ով հրաման տվեց կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք։ Արշակ Կարապետյանն իր հմուտ քայլերի շնորհիվ կարողացավ կարճ ժամանակահատվածում վերականգնել ՌԴ-ից զենքի մատակարարման շղթան, իսկ բանակում՝ զինվորականների բարձր պատրաստակամությունը, դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգության։ Մամուլն էլ վերջերս անդրադաձել էր, որ նրա քաղաքականության մուտքով անհանգստացած են ոչ միայն Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այլ նաև Ադրբեջանը, իսկ նրանց երկրի ղեկավար Ալիևը կրկին հիստերիայի մեջ է։

Ներկայումս, մինչ Հայաստանի գործող իշխանությունները գնում են Հայկական բանակի պորտալարը Ռուսաստանից կտրելու, ապառազինությունն ու զինամթերքն այլ երկրներից ներկրելու և այդ պատճառով խնդիրներ հարուցելու ճանապարհով, նշենք, որ բազմաթիվ նոր գնվող զենքեր ընդամենը քարոզչական ֆոն են ապահովում և դրանց արդյունավետությունը չափազանց կասկածելի է, իշխանությունները նաև բանակային ռեֆորմների շարք են նախաձեռնել, որտեղ ևս որևէ խորքային վերլուծություն կամ հստակ պատկերացում գոյություն չունի։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ գնալով սրում են լարվածությունը սահմանին՝ անընդհատ նոր սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի դեմ։

Բաքվից պարբերաբար հնչում են նոր ռազմական էսկալացիա հրահրելու իրենց մտադրության մասին, և նույնիսկ արևմտյան վերլուծաբաններն ամենևին անհնար չեն համարում նոր հարձակումը։ Ի՞նչ պետք է աներ նման պայմաններում մի երկրի իշխանություն, որն իսկապես մտածում էր իր երկրի մասին, իհարկե, ամրապնդել իր անվտանգային միջավայրն ու համակարգը, ավելի արդյունավետ գործակցեր դաշնակիցների հետ, կարողանար ընդհանուր լեզու գտնել մեր երկրի մարտունակությունը բարձրացնելու համար։

Այն ինչ այսօր կատարվում է ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով, մեղմ ասած հեռու է լուրջ համարվելուց։ Փաշինյանը հետևողականորեն գնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերություների խզմանն, այդ մասին նա չի թաքցրել նույնիսկ իր ասուլիսում՝ դժգոհություններ հայտնելով ՀԱՊԿ-ից։ Ի վերջո այս ամենը կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր երկրի համար։

Օրերս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո կվերսկսի իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Պեսկովը, թերևս այս հարցում լրջորեն սխալվում է, օրերս Նիկոլ Փաշինյանի տված 8 ժամանոց ասուլիսը ցույց տվեց, որ Փաշինյանը նման մտադրություն ընդհանրապես չունի։

Հայկ Առաքելյան