Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է
«Foundation for Armenian Science and Technology (FAST)» հիմնադրամի հիմնադիր տնօրենը Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է: «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարկի տակ մեկտեղելու է հարյուրավոր գիտնականներնի, հետազոտողներին, տեսաբաններին և գործարարներին ամբողջ աշխարհից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած այս համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2022 թվականին և ամենամյա բնույթ է կրելու: Նախորդ տարում միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ առաջին հայազգի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնիներ:
Միջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման:
Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը, որը հանդես է գալու բանախոսությամբ:
Ընթացիկ տարվա ամենամասշտաբային այս իրադարձության մասնակցության տոմսերը հնարավոր է ձեռք բերել անցնելով հետևյալ հղումով, ինչպես նաև Երևանի տոմսարկղերում:
Համաժողովի մասնակցության տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման ծրագրերին:




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի
ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել