Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը
Այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Վերջինս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):
Ձերբակալությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի կարգով (Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար), այսինքն՝ կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։ Ձերբակալման արձանագրությանը և ձերբակալման որոշմանը ծանոթանալով պարզ է դառնում, որ ձերբակալությունը կատարվել է ապօրինի, քանի որ ձերբակալման պահին որևէ կերպ առկա չեն եղել դրա համար օրենսդրությամբ անհրաժեշտ պայմանները և նպատակները (հիմքերը)։
Այս ձերբակալությունն ու մեղադրանքը պարոն Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։
Ցոլակ Ակոպյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Տրամադրությունը լավ է, տրամադրվածությունը՝ մարտական։
Սպասում ենք դատական նիստի օրվա և ժամի նշանակմանը։
Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կողմից կործանարար քաղաքականության համար։ Ցոլակ Ակոպյանը վերջերս ձերբակալվել էր նաև մեկ այլ անհեթեթ մեղադրանքով։
Հիշեցնեմ, որ Ցոլակ Արամի Ակոպյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, տասնամյա փորձով դասախոս է, քաղաքագետ, մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...