Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։

Եվգենիյ Մոտովիլովն ավարտել է Մարիյան պետական ​​տեխնիկական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ  և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Ֆինանսներ և բանկեր» մասնագիտությամբ, ունի MBA որակավորում: 2004թ․-ից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի տարբեր բանկերում, որտեղ ղեկավարել է կորպորատիվ ուղղվածությունը։ ՎՏԲ խմբին է միացել 2013թ․-ին: 2018թ․-ին նշանակվել է «Возрождение» բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնին, իսկ 2021թ․-ին ղեկավարել է «Запсибкомбанк»-ը։ 2023թ․-ի սեպտեմբերից նա նշանակվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում երկրի՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին և ձեռնարկություններին սպասարկելուն և աջակցելուն։ Մենք ունենք նաև ծրագրեր ավելացնելու գործառնական եկամուտը և ներգրավելու հաճախորդների նոր բազա: Այս առումով, Եվգենիյ Մոտովիլովի փորձը, ով երկար ժամանակ աշխատել է կորպորատիվ սեգմենտում, կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- նշանակումը մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: 

«Այսօր բանկը սպասարկում է Հայաստանում ավելի քան 11 հազար կորպորատիվ հաճախորդների։ Մենք միջին և փոքր բիզնեսի ընկերություններին առաջարկում ենք վարկավորման, միջոցների տեղաբաշխման, երաշխիքային պրոդուկտների և հաշիվների սպասարկման ամենապահանջված տեսակները: Միևնույն ժամանակ, մենք միշտ ձգտում ենք լինել շուկայում մրցունակ և առաջարկել համագործակցության շահավետ պայմաններ։ Մենք նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր մասնակցությունը բիզնեսի սպասարկման շուկայում և ներգրավել նոր գործընկերներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։

Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանի հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, այդ թվում՝ իրավաբանական անձանց սպասարկող մասնագիտացված մասնաճյուղ, ավելի քան 190 բանկոմատներ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: