Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը, Brussels Media Hub-ում տված ասուլիսում պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Պետրոսյանի հարցին, թե որն է Ձեր գնահատականը՝ Հայաստանին European Peace Facility մեխանիզմով օժանդակելու հեռանկարի հետ կապված, ինչի մասին ԵՄ-ն վերջերս բարձրաձայնեց, կարո՞ղ է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը, նշել է. «Հայաստանի մասով․ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ցանկացած քննարկում ես կթողնեմ ԵՄ իմ գործընկերներին։ Կասեմ միայն այն, որ վարչապետ Փաշինյանը շատ համարձակ է եղել, հստակորեն ցույց է տվել, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանը շարժվի առաջ դեպի սահմանների բացում եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների կառուցում, որ ինքը չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչին ձգտում էին նախկին առաջնորդները: Եվ նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է, որ շատ ոգեւորիչ լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ նրանք շահագրգիռ են՝ շարունակելու այն արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ-երկու տարում։ Ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաեւ համարձակ ձայն է՝ ի նպաստ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, ինչի գոյությունը Հայաստանին թույլ կտա կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները եւ ընդլայնել առեւտուրը Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա։ Այս ամենը մի բան է, որ մենք շատ կցանկանայինք տեսնել: Հետեւաբար, ցանկացած փաթեթ, որ աջակցում է Հայաստանին, կարելի է միայն ողջունել, իսկ թե ԵՄ-ն ինչպես կնախընտրի այդտեղ հասնել, ինքն է որոշում։ Իսկ մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների եւ Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը շահի այն բարեփոխումների քաղաքականությունից, որը ձեռնարկել է Փաշինյանի կառավարությունը»։ Մենք մի քանի հարց ուղղեցինք քաղաքագետ Սարո Սարոյանին:

-  Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերությունն ՀՀ նախկին նախագահների, փորձում է ռուսական ազդեցությունից դուրս գալ, փոխել քաղաքական վեկտորը: Դուք հաճախ հայտարարում եք, որ Փաշինյանը պրոռուսական գործիչ է, փոխե՞լ եք Ձեր վերաբերմունքը:

- Հայաստանն իսկապես արագացված քայլերով գնում է դեպի Արեւմուտք, եւ դա, ըստ էության, անխուսափելի գործընթաց է: Անգամ անբեկանելի գործընթաց: Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի անձն է: Հարց է առաջանում, թե նա որքանով է համահունչ այդ պրոցեսներին: Խնդիրն այն է, որ, անկախ անձի ով լինելուց, Արեւմուտքը մինչեւ վերջ գործընթացն առաջ է տանում: Այդ դեպքում Փաշինյանի անձը, որքանով կախված է ռուսական էշելոնից, որոշակի խոչընդոտներ առաջացնում է, սակայն ընդհանուր կուրսի վրա ազդել այդ հանգամանքը չի կարող: Այս տեսանկյունից Փաշինյանի անձը չարյաց փոքրագույնն է: Չնայած բազում թելերով նա կապված է Ռուսաստանի հետ, սակայն, այնուամենայնիվ, ավելի նախընտրելի է հենց Փաշինյանը, այլ ոչ թե այլ անձինք, ովքեր իշխանության չեն եկել ժողովրդական ալիքի վրա, ազատ ընտրությունների միջոցով մանդատ չեն ստացել: Այսինքն` նա այս առումով ունի որոշ առավելություններ, որոնք արեւմտյան քաղաքական կոնտեքստին են վերաբերում: Հայաստանը շատերը սիրում են ժողովրդավարության բաստիոն ներկայացնել, սա եւս ունի որոշակի դեր: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, «իզմ»-եր չունի եւ պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է հենց իր շահերից: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն Արեւմուտքի հետ գաղափարական այլակարծություններ չունի: Փաշինյանի` չարյաց փոքրագույն կամ նախընտրելի թեկնածու լինելը պայմանավորված է հենց սրանով: Արեւմուտքին հարկավոր է այնպիսի գործիչ, ով գուցե բազում թելերով կապված է Ռուսաստանի հետ, սակայն ունի առավելություններ, քան այլ ռուսամետ գործիչները:

- Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, որ ռուսական շուկայից հրաժարվենք, նոր բիզնես-շուկաներ փնտրենք: Այս մարդիկ կարծում են, որ հայ ժողովուրդը պատրաստ է ամեն ինչից զրկվել, միայն թե իրենք մնան իշխանության ղեկին: Նման հայտարարություններից հետո է՞լ եք կարծում, որ Փաշինյանը կախված է ՌԴ-ից: Նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն է քննարկվում:

- Այո, քայլեր արվում են, չեն էլ կարող չանեն: Գուցե հակասություն տեսնեք այս ամենի մեջ: Փաշինյանը մնում է ռուսական ազդեցության տակ, սակայն իր թիմից շատերին հավատացնում է, որ ինքն ունի պրոարեւմտյան դիրքորոշում: Իր թիմում շատ կան արեւմտամետ ուժեր, քիչ չեն նաեւ ռուսամետները: Ի դեպ, Ռուսաստանն աշխատում է տարբեր գաղափարներ կրող գործիչների հետ: Սա էլ հարաբերություններ կառուցելու մեխանիզմ է: Երբ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին, չի նշանակում, որ մեր ասածները վերաբերում են, օրինակ, Արայիկ Հարությունյանին կամ այլ մեկին այդ թիմից: Տարբեր պաշտոնյաներ ունեն տարբեր կարծիքներ, հատկապես ՔՊ-ում խայտաբղետությունը շատ մեծ է: Այնտեղ կարող ենք տեսնել թուրքամետ շերտ, ռուսամետ շերտ, արեւմտամետ շերտ, բայց ինքը` Նիկոլ Փաշինյանը, չունենալով գաղափարական հենք, իր սկզբունքը դարձրել է անսկզբունքայնությունը: Նա բոլոր շարքերում, այսպես ասած, ծալվում է:

- Մի քանի հիմնավորում կնշե՞ք, որ Փաշինյանն ունի պրոռուսական ուղղվածություն:

- Իր թիմում էլ պրոռուսական գիծ արտահայտող գործիչները շարունակում են մնալ: Նա հաշվի է նստում նրանց հետ եւ փորձում է պետական քաղաքականության մաս դիտարկել նրանց:

- Ովքե՞ր են այդ թիմի ռուսամետները:

- Օրինակ` գոնե այն հանգամանքը, թե ովքեր էին Ռուսաստանի փոխվարչապետի հետ հայ-ադրբեջանական խնդիրներ քննարկում, կարող ենք եզրակացնել, թե ովքեր են այդ անձինք:

- Իսկ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին Հայաստանի իշխանությունների բացակայությունն ինչո՞վ կբացատրեք:

- Այնպես չէ, որ այդ քայլը Ռուսաստանին ձեռնտու չէ: Ինչո՞ւ եք կարծում, որ դա ՌԴ-ին կարող է դուր չգալ: Այնպես չէ, որ ինչ հայտարարում են, դա ճշմարտություն է: Գուցե այդ ամենն իրենց շահերից է բխում: Ռուսաստանին ձեռք է տալիս, որ Հայաստանը չգնա այն գագաթնաժողովին, որտեղ ձեւավորվում է բոլորովին այլ առանցք` թուրք-ռուսական:

- Ջեյմս Օ՛Բրայենի այս հայտարարությունից, ի վերջո, ի՞նչ կարող ենք եզրակացնել:

- Քաղաքական գործընթացներ մեկնաբանող հայտարարություն էր դա: Հայաստանն ընթանում է այնպիսի ճանապարհով, որը տանում է ռուսական ազդեցության գոտուց դեպի արեւմտյան ազդեցության գոտի: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս պրոցեսների շահառուներն են: