Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am

NEWSPRESS.am-ը գրում է․

Հայկական իրականություն նոր նախադեպ` կնոջ դեմ «գործ տալը», կնոջը «փակել տալը» բերած Տիգրան Ուրիխանյանը կրկին գլուխ է բարձրացրել: Էլի պատվաբեր գործով չի զբաղվում. զանգահարում է Վարդան Ղուկասյանին ու բողոքում, համարյա լաց լինում, թե իր նախկին շեֆն իրենից անշարժ գույք է խլել: Դա այն նույն հողատարածքն է, որը նրան նվիրել է նույն Գագիկ Ծառուկյանը: Դե իսկ Ծառուկյանն էլ այն Ծառուկյանն է, որի առաջ կզել ու ղազագիր էր գրել նույն Տիգրան Ուրիխանյանը:

Ընթերցողի հիշողությունը մի փոքր թարմացնենք և ներկայացնենք, թե ով է կամ ինչ է իրենից ներկայացնում այս պարոնը: 

Նախ հիշենք նրա ղազագիրը` գրված 2018-ի ընտրություններից առաջ.

«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս առաջադրվում եմ Երևանի N2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե։ Լիաժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ...»,- գրել էր նա` պատրաստակամություն հայտնելով աշխատել հանուն թիմի, կուսակցության և հայրենիքի բարօրության: 

Դրանից օրեր անց Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ուրիխանյանին ու ասել .«Ղազագրի հիման վրա գործող անձանց վզներից ժողովուրդը բռնելու է, դուրս է շպրտելու»: 

Անդրադառնալով իր ղազագրին` Ուրիխանյանը նախ մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնել ԱԱԾ-ին, ապա պնդել, որ պաշտպանելու է Գագիկ Ծառուկյանին.

«Այո՛, անհամաձայնություններով հանդերձ՝ ես պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իր հետ եմ ես պայքարել, որովհետեւ ինքն է այն ժամանակ առաջնորդել ոչ իշխանական ուժերի քառյակը, այնուհետև՝ եռյակը, որովհետեւ ես նրա հետ կիսել եմ հույս, կիսել եմ պայքար, կիսել եմ ձեր իսկ հակառակորդների դեմ տարվող պայքար, երբ դուք նույնիսկ չկայիք քաղաքական դաշտում: Բա պիտի պաշտպանեմ, բա ի՞նչ պտի անեմ, բա գրել եմ, բա լավ եմ արել, կարևորը՝ արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- ասում էր Ուրիխանյանն Ազգային ժողովում:

Հիշեցնենք` այս իրադարձությունները տեղի էին ունենում 2020-ի ամռանը` մինչ չարաբաստիկ պատերազմը: 

«Արդար», «ճիշտ» էլ չենք ասում` «ժողովրդի շահը» պաշտպանող Տիգրան Ուրիխանյանն արդեն պատերազմից հետո, առյուծի կաթ խմած դեմքով, 2020-ի դեկտեմբերի 9-ի նիստին դատարկ թուղթ բերեց ԱԺ, որպեսզի դրա վրա Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը գրի: 

Հուսով ենք` չենք զարմացնի, եթե նաև հիշեցնենք, որ «պակլոնների» մեծ սիրահար Ուրիխանյանն ընտրություններից հետ գնաց շնորհավորելու նույն Նիկոլ Փաշինյանին:

Սկզբունքայնության մաստեր կլաս: 

Հիմա Ուրիխանյանը կրկին ընդդիմադիր է աշխատում` Նիկոլին «բոմժ» ու «պրիդուրակ գեղացի» է անվանում: 

Հպանցիկ կերպով ասենք, որ դեռ շատ ավելի վաղ` ինչպես ասում են նախկինների օրոք, Տիգրան Ուրիխանյանն ուներ կուսակցություն` «Ցենտրիստական» անունով, որը պաշտոնապես աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ու իրեն սանձարձակ բաներ էր թույլ տալիս, ասենք, զենք էր պահում իրավապաշտպանի վրա կամ գնում էր դիրքեր ու արկածախնդրությամբ զբաղվում... 

Բայց այդ մասին հաջորդ դասերին...

Հետո, երբ արդեն Քոչարյանն իշխանության չէր, իսկ Սարգսյանն էլ տեղ չէր տալիս սրան, այսպես ասած` «անտեր մնացած» Ուրիխանյան Տիգրանը նետվեց ԲՀԿ-ի գիրկը, հետո ԲՀԿ-ին էլ դավաճանեց, հետո Արա Աբրահամյանին «պոդստավկա» արեց, ում հետ ընտրությունների էր գնացել, իբրև թե Փաշինյան Նիկոլի դեմ, բայց հետո վազել էր լայն ու սիրալիր ժպիտով շնորհավորելու:

Հունիսի 23, 2020

Հետո հիշում եք արդեն, երբ միակ հույսը մնացել էր քաղաքական դաշտի «գիգանտ» Տիգրան Արզաքանցյանը: 

Որ ուզենք` էլի ճամբարներ ու մարդկանց կհիշենք, որտեղից որտեղ ցատկոտել ու մեկին մյուսի հետ «դավաճանել» է նա, բայց դառնանք խնդրո առարկա անշարժ գույքին, ինչի պատճառով «աղմկում է» ու Գագիկ Ծառուկյանին «պատրաստվելու» մասին անոնսներ անում ֆեյսբուքյան իր էջում: 

NEWSPRESS.am-ը դիմել է Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան` պարզելու, թե ինչ գույքի մասին է խոսքը և արդյոք Ծառուկյանն այն իսկապես խլել է: 

Խոսքն Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասին է:

Ըստ ստացված պատասխանի` համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը 2023 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացրել «Տիգրան Ուրիխանյանի և Նաիրա Հայրապետյանի կողմից իրականացված գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման և երկու նոր բնակելի տների կառուցման շահագործման թույլտվությունը ձևակերպելու մասին»: 

2023թ. հոկտեմբերի 27-ին էլ որոշում է (N4190) կայացվել «Տիգրան Ուրիխանյանին և Նաիրա Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժանված մասերին հասցեներ տրամադրելու մասին», ընդհանուր առմամբ, տրամադրվել է 7 հասցե: 

Ուշադրություն դարձրեք` փաստաթղթում շեշտված է` «սեփականության իրավունքով պատկանող», իսկ դա նշանակում է, որ Ուրիխանյանը զբաղված է «շառ անելով», թե հայ-հարայ-հասե՜ք, ինձ ու մորս պատկանող գույքը Ծառուկյանը խլում է: 

Ու որպեսզի չստացվի, թե Ուրիխանյանն իրենից մի մեծ բան է ներկայացնում` առանց Գագիկ Ծառուկյանի ու հատկապես նրա փողերի, ներկայացնենք մի քանի դրվագ, որոնք մեզ հայտնել են հենց Ուրիխանյանի մտերիմները: 

Այսպես. դեռևս 2018-ի ընտրություններին Ծառուկյանի կողմից, բնականաբար, մեծ գումարներ է ստացել Ուրիխանյանը գրասենյակային ծախսերի համար, երբ պարտավորվել էր 8000 ձայն բերել, մինչդեռ 1000-ը մի կերպ էր գերազանցել նրա «բերած» ձայները: Իսկ ինչու նա տապալեց քարոզարշավը, որովհետև, ըստ մեր աղբյուրի, երբ բոլորը զբաղված էին քարոզարշավով, նա մեկնել էր Վրաստանից «Կադիլակներ» ու մի քանի այլ մեքենաներ բերելու` հարսանյաց վարձույթի իր ծառայությունում աշխատեցնելու համար:

Դրանից բացի, մեր ստացած տեղեկություններով, նա հսկայական տարածք է վերցրած եղել Ավանում, շքեղ առանձնատուն կառուցել: Այն շուրջ կես տարի վաճառքի էր դրված List.am-ում, 350 հազար դոլար արժեր ու չէր վաճառվում: Հետո ստիպված է եղել 8 մասի բաժանել, բայց քանի որ կադաստրային թղթերի հետ կապված խնդիրներ են եղել, դրանց գնորդները մինչ այժմ չեն կարողանում սեփականաշնորհել իրենց ձեռք բերած անշարժ գույքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում