Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել սեպտեմբերյան հարձակումից
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանն Արցախի ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա։
Ադրբեջանցի նախարարը նաև նշել է, որ «հայկական կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։
Որ Հայաստանի գործող իշխանությունները տեղյակ են եղել, որևէ մեկը չի կասկածում։ Ըստ թուրքական աղբյուրների, այդ մասին Փաշինյանին ասվել է նաև սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի հեեռախոսազրույցի ընթացքում։ Այդ զրույցը, ի դեպ, Փաշինյանը վարել է ոչ իր աշխատակազմից՝ վախենալով, թե՛ ԱԱԾ-ից, թե՛ այլ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսվելու հնարավորությունից։
Ըստ իշխանական աղբյուրների, Ադրբեջանի հարձակումն ավելի վաղ է նախատեսված եղել, Փաշինյանն ընդամենը խնդրել է այն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններից հետո։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից երկու օր անց էլ Ադրբեջանը ներխուժեց Արցախի տարածք։ Հերթական անգամ ադրբեջանցիները բացարձակ ճշմարտությունն են ասում, իսկ հայ հանրությունն այդ մասին իմանում է թշնամուց, այլ ոչ սեփական երկրի ղեկը զավթած վարչախմբից։
Նարե Անանյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...