Լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների․ Մեսրոպ Առաքելյան
Հաշվի առնելով, որ արդեն քանի ամիս Ալավերդի համայնքում խոչընդոտվում է համայնքի զարգացումը, ավագանու նիստեր չեն լինում, նույնիսկ բյուջեի ֆինանսավորման խնդիրներ կան, տարբեր ծրագրեր ու նախագծեր կան, որ չեն իրականացվում, նաև սա լուրջ դժգոհություն է առաջացրել բնակիչների կողմից, մենք հրապարակային էլ, «Քաղաքացիական պայմանագրին» էլ մեր թիմակիցները փոխանցել են, որ էս լարվածությունը մեղմելու համար մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների։
Այս մասին այսօր Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի դեմ սկսված գործընթացների թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների պարագայում հաշվի առնելով, որ վերջին ընտրությունների ժամանակ իրենք մեծամասնություն են կազմել, վստահություն ունեն, որ իրենք կվերահաստատեն ժողովրդի քվեն։
«Եթե իրենց նպատակն այն է, որ վատ ենք աշխատել, թող ժողովուրդը որոշի։ Եթե մենք վատ ենք աշխատել, թող ժողովուրդը էդ ընտրություններով վերահաստատի՝ վա՞տ ենք աշխատել, թե՞ ոչ»,- ասաց Առաքելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան