Խորհրդավոր մահեր Ռուսաստանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի «էլիտայում» խորհրդավոր մահերի շարքը շարունակվում է: Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում մահացավ Կրեմլին և Վլադիմիր Պուտինին մոտ շատ ազդեցիկ պաշտոնյան։ Խոսքը Նիժնի Նովգորոդի մարզից սենատոր Վլադիմիր Լեբեդեւի մասին է, ով կապված է նավթային բիզնեսի հետ։
Բրիտանական The Mirror թերթը հոդված է նվիրել Լեբեդեւի մահվանը «Պուտինի սենատոր Վլադիմիր Լեբեդևին մահացած են գտել «սարսափելի ողբերգության» մեջ» վերնագրով։ Ռուս սենատորը 61 տարեկան էր։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է «սրտի կաթվածը»։ Նրան ծանոթ մարդիկ, սակայն, պնդում են, որ պաշտոնյան սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել։
«Պատերազմի աջակից Լեբեդևը նախկինում կապեր է ունեցել էներգետիկ հսկայի՝ «Լուկօյլ»-ի հետ: Այս ընկերությունում Ուկրաինայի դեմ պատերազմի սկսվելուց հետո մի շարք անբացատրելի և վաղաժամ մահեր են եղել թոփ մենեջերների շրջանում»,- ասվում է հոդվածում։
Հայտնի է, որ հանգուցյալ Լեբեդևը սերտ գործարար կապեր է ունեցել «Լուկօյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Նեկրասովի հետ, ով մահացել է անցյալ ամիս․ նույնպես ենթադրյալ սրտի խնդիրների հետևանքով։
Ռուս սենատորը ընկերություն էր անում Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Լեբեդևն ու Կիրիենկոն որսի գործընկերներ էին, նրանց լուսանկարն է սատկած արջի դիմաց։
Լեբեդևը գտնվում էր ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու համար։ «Պատերազմի սկզբից ի վեր ռուսների առեղծվածային մահվան ալիք է եղել՝ կապված էներգետիկայի և բանկային ոլորտների հետ։ Լուկօյլի 67-ամյա մագնատ Ռավիլ Մագանովը անցյալ տարվա սեպտեմբերին ընկել էր Մոսկվայի էլիտար կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից։ Նա այնտեղ էր սրտի հետ կապված խնդրի պատճառով: Նա դուրս էր ընկել 6-րդ հարկի պատուհանից և տեղում մահացել… 43-ամյա միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը, ով նույնպես կապված է Լուկօյլի հետ, մահացած էր հայտնաբերվել 2022թ.», ասվում է հոդվածում:
Լրագրողները կարծում են, որ առեղծվածային մահերը կարող են կապված լինել բաց նամակի հետ, որը Լուկօյլի ղեկավարությունը հրապարակել է Ուկրաինա ռուսական զինված ուժերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից մեկ շաբաթ անց։ Դրանում խոսվում էր պատերազմը շտապ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Մենք հանդես ենք գալիս զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու օգտին և լիովին աջակցում ենք դրա լուծմանը բանակցությունների և դիվանագիտական միջոցներով», – գրել են նավթային ընկերության ներկայացուցիչները:
lragir.am




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...