Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Տնտեսություն

Դեկտեմբերի1-ից տան վարձակալությունը թաքցնողները կտուգանվեն մինչև 500 հազար դրամը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխությունները։ Վարձակալությունից ստացած եկամուտից պետությանը հարկ չվճարողների համար սահմանվել է տուգանք` գույքի արժեքի 5 %–ի չափով։

«Անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները հարկելը հայաստանյան օրենսդրությամբ վաղուց է նախատեսված։ Բայց օրենքի այս դրույթը մինչ այժմ գործել է միայն վարձակալության պայմանագրերի կնքման դեպքում, քանի որ ֆիզիկական անձանց բանավոր գործարքների դեպքում անօրինական ձեռնարկատիրության այս տեսակը գրեթե անհնար է հայտնաբերել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը` մեկնաբանելով թաքնված եկամուտները հայտնաբերելուն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած օրենսդրական խստացումները։

«Վարձավճարի տեսքով եկամուտ ստանալու փաստի նկատմամբ վարչարարությունը բավական դժվար իրագործելի երևույթ է, գրեթե անհնար է։ Եվ դա բավականին բարդ է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Բոլոր երկրների հարկային մարմիններն ունեն խնդիրներ այդ տիպի եկամուտների հարկերի հավաքագրման հետ կապված, որովհետև դա դժվար վերահսկելի է»,-ասաց պաշտոնյան։

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ փոփոխություններ։

Մասնավորապես, նախատեսվում է տուգանել վարձակալության պայմանագիր չունեցող սեփականատրերին, որոնք իրենց բնակարանների վարձակալությունից ստացած եկամուտից պետության հարկ չեն վճարում։

Տուգանքի չափերը փոքր չեն` անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 % չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։

Օրի Ալավերդյանի գնահատմամբ՝ ընդունված փոփոխություններով փորձ է արվում անօրինական եկամուտները բերել հարկման դաշտ։ Իսկ դրա համար դեկտեմբերի 1-ից սկսած անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտները դիտարկվելու են որպես ապօրինի ձեռնարկատիրություն, թաքցնելու դեպքում քաղաքացին տուգանվելու է։

«Եթե փաստեր լինեն, որ ֆիզիկական անձինք տվել են իրենց բնակարանները կամ այլ անշարժ գույքը վարձով և ստացած վարձավճարից եկամտահարկ չեն վճարել, կամ գույքը վարձով տրամադրելու մասին հարկային մարմնին չեն հայտնել, վարձակալության պայմանագիրը Անշարժ գույքի կադաստրում չեն գրանցել, դա կարող է որակվել որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն»,պարզաբանեց կայքի զրուցակիցը։

Ալավերդյանը չի հերքում նաև, որ ստվերային գործարքները բացահայտելուց բացի պետությունը լուրջ խնդիր ունի նաև վարձակալության իրական գումարի չափը բացահայտելու հարցում։

Խնդիրներից խուսափելու ու գործարքները կամավոր գրանցելու համար, Օրի Ալավերդյանի դիտարկմամբ, օրենսդրական փոփոխություններով սահմանված կոշտ մեթոդներից բացի գործադիրը նախատեսում է առաջիկայում նաև խրախուսման գործիքակազմ կիրառել։ Որպես այդպիսին դիտարկվում է նաև ՀՀ–ում արդեն ներդրվող ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը, որի միջոցով քաղաքացին կարող է գրանցել իր եկամուտները և սկսել դրանց դիմաց հարկեր վճարել։ Փոխարենը պետությունը որոշակի փոխհատուցում կտրմադրի վճարված հարկերի գումարներից վերադարձի տեսքով։ Չի բացառվում, որ համակարգի հետագա զարգացմանը զուգահեռ մեծացվեն նաև հարկային եկամուտներից վերադարձվող գումարների չափերը կամ ավելացվեն հարկատուներին տրամադրվող սոցիալական ծախսերի տեսակները։

«Հակառակ դեպքում միայն ուժային մեթոդներով նման երևույթերը բացահայտելը նախ արդյունավետ չի լինի, քանի որ հնարավոր չէ համատարած այդպիսի գործիքներ ապահովելը։ Հարկային մարմնի ամբողջ ներուժը չենք կարող ներդնել միայն ֆիզիկական անձանց վարձակալական եկամուտները բացահայտելու համար»,– նշեց Ալավերդյանը։

Նշենք, որ չնայած Հայաստանում վերջին տարիներին բավական լայն տարածում են ստացել բնակարաների վարձակալությունները, և դրանց պահանջարկը չի նվազում, գներն էլ շաունակում են աճել, բայց Անշարժ գույքի կադաստրի վերլուծության համաձայն` 2023թ–ի հունվար–հոկտեմբեր ամիսերին վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի գործարքների միայն 4.8 տոկոսը։ Ընդ որում` դրանց մեծ մասը վերաբերել է հասարակական նշանակության շինություններին։ 3 104 գրանցված գործարքներից 1591–ը վերաբերել է հասարակական նշանակության շինություններին, 239–ը՝ արտադրական օբյեկտներին, 841–ը հողի վարձակալության պայմանագրեր են, 303–ը՝ բնակարաններ, 87–ը` բնակելի տներ, իսկ 43–ը` ավտոտնակներ»,-ասվում է հոդվածում։