Ադրբեջանում կարմրուկի բռնկում է․ մահվան դեպքեր են գրանցվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում կարմրուկի բռնկում է։ Այս տարվա ապրիլից երկրում գրանցվել են հիվանդության եզակի դեպքեր, սակայն սեպտեմբերից վարակը լայնորեն տարածվում է։ Մասնավորապես, կարմրուկի բռնկումներ են արձանագրվել Ադրբեջանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Բաքվում, Շեքիում, Քյուրդամիրում, Մինգեչաուրում, Ջալիլաբադում, Զագաթալայում։ Կարմրուկ է հայտնաբերվել Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի Ջալիլաբադի մասնաճյուղի երեք և Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի մեկ ուսանողի մոտ։ Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Քյուրդամիրի շրջանի դպրոցականների շրջանում։ Հիվանդության բռնկում է հայտնաբերվել Ատաքիշիլի, Սոր-Սոր, Փիրիլի, Արաբղուբալի, Շիլյան, Գարասագգալ գյուղերի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Քյուրդամիրի շրջանի թիվ 1 դպրոցում: Ադրբեջանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարեսկզբից երկրում կարմրուկի 284 դեպք է հայտնաբերվել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակաների շրջանում։ Գրանցվել են նաև հիվանդության հետևանքով մահվան դեպքեր։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Բաքվում կարմրուկից Ռինատ անունով աշակերտի մահվան դեպքի մասին։
Ավելին՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...