Հունաստանի փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար
Հունաստանը 2005 թվականից կրճատել է վտանգավոր արտանետումների ծավալը 43 %-ով և ավելի շատ է օգտագործում էներգիայի վերականգնող աղբյուրները։ Հունաստանի վարչապետ Կրիա Միցոտակիսն այդ մասին ասել է Դուբայում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության 28-րդ համաժողովի ընթացքում։ Ըստ Միցոտակիսի՝ կլիմայի փոփոխություններն ակնհայտ են և անհրաժեշտություն կա շարժվել դեպի զրոյական ախտոտումներով տնտեսություն, իսկ Հունաստանն այս առումով, ըստ վարչապետի և ըստ միջազգային էներգետիկ գործակալության, զգալի աշխատանք է կատարել։
Երկիրը, որտեղ սովորաբար արևային օրերն ավելի շատ են, քան Եվրոպայի հյուսիսային երկրներում, առաջատարներից մեկն է արևային վահանակների տեղադրման առումով։ Ըստ Միցոտակիսի՝ քամու էներգետիկայի զարգացման առումով Հունաստանն աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում, արևի ծավալները դեռևս ավելի փոքր են, սակայն երկիրը լրջորեն շարժվում է այդ ուղղությամբ։
Քամու և արևի էներգիան այսօր ծածկում են Հունաստանի էլեկտրաէներգիայի կարիքների կեսը։ «Էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման օգուտներն ակնհայտ են»,- նշել է վարչապետը։ Հունաստանը լուրջ քայլեր է իրականացնում արևային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, ընդ որում ինչպես նշել է պաշտոնյան, այս առումով չափազանց կարևոր են նաև բյուրոկրատական քաշքշուկների վերացումը, ինչպես նաև տների և առանձին շինությունների հարմարեցումն արևային վահանակների տեղադրման համար։
Այժմ Հունաստանում աննախադեպ ծավալի վերանորոգումներ են իրականցվում, տներն ու գրասենյակային շինությունները հարմարեցվում են արևային վահանակների տեղադրման համար։ Հունաստանի փորձը կարող է չափազանց օգտակար լինել Հայաստանի համար։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան