Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին
Հասարակություն

Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի Կապանի «Պանտերա» ակումբի սաները մրցանակների ավարով են վերադարձել Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության մարզիկներ։ Կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ՝ երկրորդ, երեք՝ երրորդ։

Այժմ մարզակումբի  չորս սանի ավելի պատասխանատու քննություն է սպասվում Իտալիայի Վենետիկ քաղաքում կայանալիք ներկայացուցչական մրցաշարում, քանզի յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգա 96 կարատեիստ։ Նարեկ Սարգսյանը հանդես կգա մինչեւ 40 կգ քաշային կարգում (12-13 տարիքային խումբ), Սուրեն Գրիգորյանը՝ 52 կգ քաշային կարգում (14-15 տարեկաններ), Վալեր Կարապետյանը՝ 55 կգ քաշային կարգում (16-17 տարեկաններ) եւ Ալեքսանդր Մինասյանը՝ 57 կգ քաշային կարգում (14-15 տարեկաններ)։

Ակումբի մարզիչ Արմեն Գրիգորյանը նշում է, որ արտերկրի մրցաշարում պայքարն անհամեմատ թեժ է լինում, եւ մեծ դեր է խաղում մրցափորձը։ Իսկ այս մրցմանը Սուրենը, Վալերը եւ Նարեկն առաջին անգամ են մասնակցում։ Ինչեւէ՝  հուսանք, որ նրանք ցանկալի արդյունքի կհասնեն։

Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ), ինչի համար մարզակումբի մարզիչը, սաները եւ ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնում, մասնավորապես, ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանին։

Կարատեն օլիմպիական մարզաձեւ դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում. Կապանի «Պանտերա» ակումբում մարզվում է մոտ 100 սան, որոնցից վեցը՝ աղջիկ։ Պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչեւ 24 տարեկան։

Վերջում ավելացնենք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է, որ հաջողությամբ հաղթահարեն զինվորական կյանքի առաջին դժվարությունները։ Մարզիչը տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում եւ ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով։

Հաջողություն մաղթենք ակումբի սաներին եւ Հայոց ազգային բանակի զինվորներին։

 

Վահրամ Օրբելյան